05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Կադրային ՛՛ջարդ՛՛ չի լինելու. Առողջապահության նախարար

”Թույլ տվեք իմ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո պատասխանել բոլոր ծրագրային հարցերին”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը գիտակցում է՝ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, դրանց քաջատեղյակ է, և այդ խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալուց հետո կունենա հստակ ծրագիր:

Նորանշանակ նախարարը նաև խոստացավ՝ կադրային փոփոխություններ չեն լինելու: ՛՛Որևիցե կադրային մեծ փոփոխությունների չենք պատրաստվում, մինչև ծրագրերը պատրաստ չլինեն՛՛,-ասաց նա: 

Հարցին, թե անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից է պաշտոնը ստաձնելու առաջարկ ստացել, Մուրադյանը պատասխանեց. ՛՛Ես առաջարկը ստացել եմ երկրի ղեկավարության` եւ վարչապետի, եւ նախագահի կողմից՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ