17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

2014թ. մայրաքաղաքում թեքահարթակներ կկառուցվեն ինչպես քաղաքային ծրագրով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով  առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն. դրամ:  Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Տարեցտարի ընդլայնվող ծրագրի համար, դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այս տարի համայնքային բյուջեից կհատկացի արդեն 40 մլն. դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Ընտրության վայրերը նախապես քննարկվել և հավանության են արժանացել նաև ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: 2014 թվականին նվազագույնը 400- ով կավելանա նաև քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ գործառնական տարբեր նշանակություն ունեցող շենք-շինությունների մուտքերին կառուցված թեքհարթակների թիվը: Դրանցից 65-ն արդեն պատրաստ են: Ընդ որում, քաղաքապետարանը տրամադրում է առանձին նախագծեր, որպեսզի պահպանվեն սահմանված բոլոր նորմերը: Հիշեցնենք նաև, որ, Երևանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ