20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

3-ամյա Արտյոմի համար ցանկացած գումար, աղոթք կարեւոր է /վիդեո/

“Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր է”. 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մայրիկի՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ մեկ տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից  հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ): Սակայն վերջերս, պարզվել է, որ երեխայի  սրտի հետին պատին անցքեր կան, եւ փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ  է երեխային շտապ վիրահատության ենթարկել: “Հայաստանում […]

Հավերժ փառք Մեխակին. գեներալ Մանվել Գրիգորյան

Հիշատակման օր էր Էջմիածնի Արագած գյուղում: 20 տարի առաջ մայիսի մեկին Մարտակերտի Թալիշ բնակավայրի ազատագրման համար մղված մարտերում զոհվեց Արագած գյուղի բնակիչ, լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկ Մեխակ Մեխակյանը: Մեխակը պատմաբան էր, քաջատեղյակ հայոց պատմությանը եւ գիտակցաբար էր զենք վերցրել` հող հայրենին թշնամուց պաշտպանելու: Նշանակվել էր ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչությունում բաժնի պետ, սակայն, թողեց պաշտոնն […]

“Գագիկ Ծառուկյանը շիտակ է ասել” /վիդեո/

Ազգային ժողովի նախագահի քվեարկության ժամանակ Գալուստ Սահակյանին ընտրելու համար “Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չի մեղադրում ԲՀԿ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ստյոպա Սաֆարյանը: “ԲՀԿ-ին մեղադրել չեմ կարող, որովհետեւ նրանք երբեք ամբողջական իշխանափոխություն չեն պահանջել, Գագիկ Ծառուկյանն էլ շիտակ ասել է, որ իրենք այլընտրանք են, ոչ թե ընդդիմություն: Իսկ ինչ ԱԺ նախագահի […]

Անչափահասի հեռախոսում սարսափելի տեսանյութ են գտել, թե ինչպես է նավը խորտակվում /վիդեո/

Հարավային Կորեայի ափերի մոտ գրեթե 2 շաբաթ առաջ խորտակված “Սևոլ” նավի 17-ամյա ուղևորը հեռախոսով նկարահանել է նավում գտնվող մի քանի աշակերտների վերջին րոպեները: Փրկարարները հայտնաբերել են հեռախոսը երիտասարդի մարմնի հետ, հայտնում է Вести.Ру-ն:  Հիշեցնենք, որ 477 ուղեւորով նավը անցել էր ջրի տակ: Ուղեւորների մեծ մասը դպրոցականներ էին: Ողբերգության հետեւանքով 213 հոգի մահացել է, 81-ը համարվում […]

Հայաստանյան մամուլը հետընթաց է ապրում. քննարկում

”Մեդիա կենտրոնում” այսօր Մամուլի ազատության օրվան ընդառաջ քննարկում էր կազմակերպվել, որը խնդիր ուներ ամփոփելու մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները: Անդրադառնալով ՛՛Freedom Hause՛՛ իրավապաշտպան կազմակերպության զեկույցին է, որտեղ ասվում է, որ խոսքի ազատության առումով մամուլը Հայաստանում հեընթաց է ունեցել՝  ՛՛Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՛՛ ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց. ՛՛Նախորդ տարի մենք մոտեցել […]

“Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ եւ շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից”. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան […]

Հույս ունենք` մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Հանդիպումից հետո Դավութօղլուն նշել է, որ  հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում “Հույս ունենք, որ այս հողերում խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտը կշարունակվի և մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա”,- ասել է Դավութօղլուն: Դավութօղլուն, անդրադառնալով Էրդողանի ցավակցական ուղերձին, […]

Այս կառավարությունը ես անվանել եմ օլիգարխիայի կառավարություն. Ստյոպա Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը խոսեց ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ. ” Ես առիթ ունեցել եմ հրապարակումներով գնահատել այս շրջանը, սա Հայաստանի համար ”թայմ աուտի” շրջան է: Միանգամից Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանը անցնում է ” ոչ –ոչի”  քաղաքականության և ներքին առումով էլ լուրջ տեղափոխություններ են լինում, չնայած նոր նախարարները քաջածանոթ […]

ԲՀԿ-ի լոբբինգը հանուն Կոտայքի մարզպետի

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի աշխատանքից ազատելու տեղեկությունը նրա մտերիմները փորձել են ճշտել անձամբ նրանից: “Ես դեռ անելիք ունեմ աշխատելու եմ”,-այսպիսի պատասխան է տվել 15 տարի մարզը ղեկավարող Շահգելդյանը համայնքի ղեկավարներին: Ի դեպ, մեր  աղբյուրների փոխանցմամբ ԲՀԿ-ն նույնպես լոբբինգ է անում, որպեսզի Կոտայքի մարզպետն առայժմ մնա իր աթոռին:

Թոշակառուն ինքնասպան է եղել դատարանի դահլիճում

Խաբարովսկում ապրիլի 30-ին ձերբակալվել է 67-ամյա մի տղամարդ, ով մեղադրվել է բռնաբարության մեջ:  Այսօր առավոտյան դղամարդուն մեկուսարանից տեղափոխել են դատարանի դահլիճ` գործով դատավարության: Սակայն հենց դատարանի դահլիճում 67-ամյա տղամարդն ինքնասպան է եղել, տեղեկացնում է Газета.Ru-ն:  Թե ինչ տարբերակով է տղամարդը կյանքին վերջ տվել եւ միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի