17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Այս կառավարությունը ես անվանել եմ օլիգարխիայի կառավարություն. Ստյոպա Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը խոսեց ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ. ” Ես առիթ ունեցել եմ հրապարակումներով գնահատել այս շրջանը, սա Հայաստանի համար ”թայմ աուտի” շրջան է: Միանգամից Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանը անցնում է ” ոչ –ոչի”  քաղաքականության և ներքին առումով էլ լուրջ տեղափոխություններ են լինում, չնայած նոր նախարարները քաջածանոթ դեմքեր են”, ասաց Սաֆարյանը:

”Այս կառավարությունը ես համարել եմ օլիգարխիայի կառավարություն մի պարզ պատճառով, նշված դեմքերի մի մասը հարում է գործարարությանը”:

Սաֆարյանի բնորոշմամբ Հայաստանի առաջ ծառացած բավականին լուրջ սոցիալ տնտեսական խնդիրներ կան և նոր կառավարության առաջ լուրջ խնդիրներ են դրվել.’’Այս կառավարությունը չի կարող դուրս գալ նման խնդիրների բեռի տակից, ինչպես նաև արտաքին ճակատում չի կարող դուրս գալ Եվրամիության պայմանագրի բեռի տակից”:

’’Ժառանգության’’ ներկայացուցիչը կարծում է, որ բարդ իրավիճակ կձևավորվի հատկապես նեքաղաքական դաշտում:

”Առաջիկա ամիսներին մենք առավելապես ունկընդիր, դիտորդ կլինենք ներքին քաղաքական զարգացումներին”,-հավելեց Ստյոպա Սաֆարյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ