18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղրիմի հանրաքվեն անօրինական է. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է, որ Ղրիմում նախատեսված հանրաքվեն անօրինական է, տեղեկացնում է ուկրաինական unian-ը: Մերկելը նշել է, որ այդ “այսպես կոչված” հանրաքվեն, որը նախատեսված է մարտի 16-ին, հակասում է Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին:

ՀՀԿ-ում հանգիստ են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը և ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձան ԲՀԿ-ՀՅԴ հանդիպմանը : ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ ՀՀԿ-ին բնականաբար նման հանդիպման հրավեր չի եղել:  ”Սակայն քաղաքական գործընթացները թելադրում են նման հանդիպումներ, և մենք նման հանդիպումներին վերաբերվում ենք նորմալ”,-նշեց Արտակ Դավթյանը: ՀՀԿ պատգամավորը խոսեց նաև հանդիպումների շարժառիթ հանդիսացող գազի սակագնի […]

Գեներալը՝ սիրելի Գրետա մայրիկին եւ …

ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԵՐ, ՔՈՒՅՐԵՐ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ, ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ, Մարտի 8-ի` կանանց տոնի առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների անկեղծ շնորհավորանքները:Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժևորվում` գարնան գալուստն ազդարարելով, և գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով: Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի […]

Չայնիի 1-ին ոլորանում ”Մերսեդեսն” ընկել է ձորը. կան տուժածներ

Մարտի 10-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չայնիի 1-ին ոլորանում ”Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

Օգնենք Դավիթին

Դավիթը 16 տարեկան է, և ունի սուր հոդային ցավեր “ювенил идиопатик артрит” ուղեկցվող պարբերական հիվանդությամբ: Քայլում է միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, սակայն արդեն դեղերն էլ չեն օգնում: Օրեցօր վիճակը ավելի է վատանում: Իր պատանեկության տարիները անցկացնում է տանը կամ հիվանդանոցում, չի շփվում իր ընկերների հետ և մեկուսացվել է ցավերի պատճառով: Բուժվում է “Արաբկիր”բկ.-ում արդեն […]

Ընտրել հոգեբույժի մասնագիտություն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ՛՛Ավան՛՛ հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում հոգեբուժության ամբիոնում զրույցի բռնվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ տվեց ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։ Դումանյանն ավելացրեց, որ աշխարհում տարեցտարի ավելի է կարևորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը և ՀՀ առողջապահության […]

Աշխարհի հեղինակավոր ցեղասպանագետները կոչ են արել Շվեյցարիայի նախագահին բողոքարկել Փերինչեկի գործով դատավճիռը

      Շվեյցարիայի ամենահեղինակավոր թերթերում՝ NeueZuricherZeitung-ում և Le Temps-ում տպագրվել է հոդված՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային:   Հոդվածում, մասնավորապես, խոսվում է Ցեղասպանության շրջանում և դրան հաջորդած տարիներին Շվեյցարիայի և այդ երկրի անհատ քաղաքացիների՝ հայանպաստ դիրքորոշումների և գործունեության մասին: Այնուհետև կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հետամուտ լինելու ՄԻԵԴ-ի կողմից՝Ցեղասպանության փաստը ժխտած և Շվեյցարիայի դատարանի կողմից […]

Ո՞ւմ է ծաղիկներ նվիրում Սուրիկ Խաչատրյանը /վիդեո/

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները միշտ հիշում են նրա տոները՝ հունվարի 28, փետրվարի 23, մայիսի 8-9: Նա էլ անտարբեր չէ ընտանիքի կանանց նկատմամբ: Սուրիկ Խաչատրյանի համար կինը, մայրը մեծություն են: “Ես շատ սիրում ու հարգում եմ կանանց, ուզում եմ, որ բոլորի համար կինը, մայրը մեծություն լինեն: Եթե մենք մեր պատմությունը հիշում ենք, պետք […]

Նախարարը կոնսիլիում է հրավիրել՝ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված