20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Գագիկ Ծառուկյանը շիտակ է ասել” /վիդեո/

Ազգային ժողովի նախագահի քվեարկության ժամանակ Գալուստ Սահակյանին ընտրելու համար “Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չի մեղադրում ԲՀԿ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ստյոպա Սաֆարյանը:

“ԲՀԿ-ին մեղադրել չեմ կարող, որովհետեւ նրանք երբեք ամբողջական իշխանափոխություն չեն պահանջել, Գագիկ Ծառուկյանն էլ շիտակ ասել է, որ իրենք այլընտրանք են, ոչ թե ընդդիմություն: Իսկ ինչ ԱԺ նախագահի ընտրությանն է վերաբերվում, ապա ասեմ, որ չի կարող մի բան շարունակվել, եթե չկա միասնական օրակարգ, ընդհանուր պահանջներ: Կողմերը տարբեր ժամանակներում արել են տարբեր հայտարարություններ, որոնք ուսումնասիրելով` հասկանում ենք, որ բացարձակապես տարբեր մոտեցումներ կան”,- ասաց նա:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ