15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանյան մամուլը հետընթաց է ապրում. քննարկում

”Մեդիա կենտրոնում” այսօր Մամուլի ազատության օրվան ընդառաջ քննարկում էր կազմակերպվել, որը խնդիր ուներ ամփոփելու մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները: Անդրադառնալով ՛՛Freedom Hause՛՛ իրավապաշտպան կազմակերպության զեկույցին է, որտեղ ասվում է, որ խոսքի ազատության առումով մամուլը Հայաստանում հեընթաց է ունեցել՝  ՛՛Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՛՛ ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց. ՛՛Նախորդ տարի մենք մոտեցել էինք անազատից կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն կրկին հետընթաց գրանցվեց՛՛:  Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների աշխատանքներ խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, ավելացել են բռնության դեպքերը: 

՛՛Մեդիայի ազատության վերաբերյալ կարևորը մեզ համար մեր գնահատականն է, խոսքի ու մամուլի ազատությունը առաջին հերթին մեզ համար է՛՛,-հավելեց Մելիքյանը: Ըստ նրա՝ անկախ լրատվամիջոցներ մեզանում գրեթե չկան: 

՛՛Իրավունքի գերակայություն՛՛ ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանը, սակայն, չհամաձայնեց որոշ գնահատականների հետ. ՛՛Ասել, թե Հայաստանում մամուլը ազատ չէ, ապա դա չափազանցություն է՛՛,-նկատեց նա:

՛՛Ինֆորմացիայի ազատության կենտրոն՛՛ ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն էլ հորդորեց չկենտրոնանալ միայն ՛՛Freedom Hause՛՛-ի զեկույցի վրա. ՛՛ ՛՛Freedom House՛՛-ը ոչ թե հետընթաց է գրանցել, այլ առաջընթաց չի գնահատել նախորդ տարիների համեմատ՛՛,-ասաց Դոյդոյանը:

՛՛Media.am՛՛ կայքի համակարգող Գեղամ Վարդանյանն էլ հիշեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դեպքը, երբ ուղղակի խոչընդոտվում էր լրագրողների աշխատանքը՝ համարելով այն մամուլի անազատության թարմ օրինակ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով էլ՝ 2013-ի առաջընթացի բացակայությունը սպասելի էր՝ նախագահական ընտրություններով պայմանավորված: 

՛՛Քանի դեռ դատական համակարգը ազատ չէ, լրագրողները կարող են ասել ու գրել ինչ ցանկանան՛՛,-նկատեց նա: 

Շուշան Դոյդոյանի խոսքով էլ՝ քաղաքական պատվեր տվողն ու գովազդատուն հաճախ նույն մարդն են, դրա համար էլ ներխուժումը նրանց կողմից մեդիա դաշտ անխուսափելի է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ