14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Խաչատրյանն ու Կարեն Ճշմարիտյանը եկել են պաշտպանելու

՛՛Տարոն Մարգարյանը շատ հետաքրքիր բան ասաց ապօրինի շինությունների վերաբերյալ։ Նա ասաց, որ բոլոր գործարքները պետք է սկսել ընկերներից եւ բարեկամներից։ Սա շատ լավ ուղերձ է, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսի իր ընկերներից, ազգայնացնի այն հարստությունները, որոնք իր ընկերները կուտակել են այս տարիների ընթացքում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Նրա խոսքով՝ նորանշանակ […]

Թումոյի աշխատանքներն Արցախում կմեկնարկեն շուտով

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է այդ նախաձեռնությունը` Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համատեքստում, և ողջունել նախագիծը ֆինանսավորելու ՀԲԸՄ պատրաստակամությունը: Նա հավելել է, որ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի՝ հնարավորինս […]

Ցրտահարությունների վնասը կազմել է մոտ 27 մլն դոլար. փոխնախարար

Այսօր՝ մայիսի 7-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում մարտյան ցրտահարությունների վնասը կազմել է մոտ 11,2 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար): Փոխնախարարի փոխանցմամբ ՝ այս կամ այն աստիճանով վնասվել են մոտ 9,2 հազար հեկտար այգիներ, որից մասնավորապես  տուժել են 6700 հա ծիրանի այգիներ (8900 հա-ից) եւ 800 […]

Պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը

  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին     Բաց նամակ Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու […]

Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունն անհիմն կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդների. Նախախորհրդարանի հայտարարությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդներին բերման ենթարկելու վերաբերյալ Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունն անհիմն կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդների, որոնք օրենքով չարգելված եղանակներով կատարել են ս.թ. մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող Նախախորհրդարանի հանրահավաքի իրազեկման գործողություններ: Որոշ ժամանակ ոստիկանությունում պահելուց հետո նրանց ազատ են արձակել: Ըստ Ոստիկանության՝ երիտասարդները կատարել են ՀՀ […]

Վոլինկինը առաջարկում է “չեզոքացնել” ռուս – հայկական հարաբերություններում “սեպ խրող” ՀԿ-ներին. Azatutyun.am

Մոսկվայում լույս տեսնող հայկական “Ноев Ковчег” ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է, թե պետք է զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:  “Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում […]

Նախորդ տարվա համեմատ այս տարի ամուսնությունների թիվը աճել է

Այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը խոսեց 2014 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական ցուցանիշների մասին : ’’Նախորդ տարվա համեմատ, առաջին եռամսյակի կտրվածքով, մշտական բնակության թվաքանակն այս տարի նվազել է 15 հազարով, իսկ տարեսկզբի համեմատությամբ՝ 4.5 հազարով’’,-նշեց Կարինե Կույումջյանը : Վիճակագրությունը ցույց է տվել ,  որ ողջ ծնվածների ցուցանիշը կազմել […]

Այսօր Ռադիոյի օրն է

Այսօր` մայիսի 7-ը, Ռադիոյի օրն է։ 1895թ. հենց այս օրն է ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրել իր ստեղծած՝ աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը, գրում է calend.ru-ն։  1945թ. մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշվել է ռադիոյի գյուտի 50-րդ տարեդարձը։ Եվ այս կապակցությամբ երկրի կառավարությունը որոշել է այս ամսաթիվը սահմանել որպես Ռադիոյի օր։ 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ

Մայիսի 8-9-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ` մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: 

ԼՂ-ի վերաբերյալ Պետդեպի քաղաքականությունը պետք է հավատարիմ լինի ազատության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը /ANCA/ հաղորդագրություն է տարածել, որում հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է Միացյալ Նահանգների վարած քաղաքականության ու ամերիկյան արժեքների համընկնման կարևորությունը։  Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպի վարած քաղաքականությունը պետք է հավատարիմ լինի ազատության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին։   “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչպես և ԱՄՆ-ինը, օտար բռնապետությունից ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի