17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թասիբով գորիսեցին կմերժի՞ հին ռեժիմը

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի խոսքով` հունիսի 8-ին գորիսեցիները պետք է մերժեն հին ռեժիմը:
Հիշեցնենք, որ Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են 4 թեկնածու` անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն, մասնավորապես Ադունցին սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Henaran.am-ի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ  Վաչագան Ադունցի միջոցով Գորիսում ուզում են Սուրիկ Խաչատրյանի հին ռեժիմը վերակենդանացնել:  “ Նրանք օգտագործում են՝ մենք հզոր ենք, հարց չկա, “դաբրո ունի” բառակապակցությունները, որոնք կոմունիստական ռեժիմում էին օգտագործում՝ կուսակցականներին ահաբեկելու համար”,-ասաց Սաֆարյանը:
Մեր զրուցակիցը համոզված է, որ իսկապես հունիսի 8-ին գորիսեցիները ցույց կտան իրենց միասնությունն ու թասիբը: “Չեմ ուզում անգամ կասկածել, որ Գորիսը այս անգամ էլ կնախընտրի տգիտությունը: Համոզված եմ` արդար ու թափանցիկ ընտությունների դեպքում կհաղթի ինտելեկտը”,-եզրափակեց Սաֆարյանը:
Նշենք, որ վերջինս  ՀՀԿ Գորիսի տարածքային խորհրդի անդամ է, եւ օրեր առաջ Henaran.am-ի հետ զրույցում նշել էր, որ խորհուրդը նիստ չի արել, եւ որեւէ թեկնածուին սատարելու մասին որոշում չի կայացրել:

Ի դեպ, գորիսեցիները կարծում են, որ Գորիսը միայն մեկ-երկու հոգու չէ, այլ բոլորինն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ