14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանցագործները կնոջը բռնաբարել են որդու աչքի առաջ /վիդեո/

Նախորդ գիշեր Մոսկվայի հյուսիս-արեւմտյան շրջանի բնակարաններից մեկը 3 զինված հանցագործ են ներխուժել: Տանն այդ պահին միայն 43-ամյա տանտիրուհին ու նրա 15-ամյա որդին են եղել:  Հանցագործները տղայի աչքի առաջ դաժան կերպով բռնաբարել են նրա մորը, ապա թալանել տունը` տանելով հեռախոսներ, iPad, նոթբուք, ոսկեղեն եւ 100 հազար ռուբլի, գրում է Life News-ը: Հանցագործների մուտքը շենք ֆիքսել են […]

Եվրոպայի ու կովկասի հատման կետում են հայտնվել պատմաբանները

ԵՊՀ-ում այսօր մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովն անցկացվում է Պատմության ֆակուլտետում: Թեմայի վերաբերյալ, բացի Հայաստանի մասնագետներից, զեկույցներ են ներկայացնելու և դրանք քննարկելու պատմաբան-գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից: «Կան գիտական հարցեր ու խնդիրներ, որոնք շատ են և որոշ դեպքերում բարդ լուծումներ պահանջող: Չեմ երևակայում, որ այդ լուծումներն […]

Կենդանի լեգենդը գետնին չի մնա

Մինչ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանը հանգստացնում է մտերիմներին՝ ասելով, որ կենդանի լեգենդը գետնին չի մնա, նախարարությունում նշանակած նրա կադրերը չեն շտապում աշխատանքից ազատվելու դիմում գրել: Վերջիններս առայժմ նախընտրում են արձակուրդ գնալ: Իսկ Յուրի Վարդանյանը, հավանաբար կփոխարինի ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա նշանակվելու է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ […]

Դրսևորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:    Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր: «Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային բարեփոխումների […]

Արարատի մարզպետ կնշանակվի Ռուբիկ Աբրահամյանը

Արա­րատի մարզ­պետ կնշանակվի Ռուբիկ Աբրահամյանը: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:  Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարար: Նշենք, որ Ռուբիկ Աբրահամյանը Ջրային պետական կոմիտեի պետի տեղակալն է։ 

Շատ եմ ցավում Քլինթոնի հետ ունեցած սիրավեպի համար. 10 տարվա լռությունից հետո Մոնիկա Լեւինսկին հարցազրույց է տվել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկին 10 տարվա մեջ առաջին անգամ հարցազրույց է տվել: Vanity Fair-ի լրագրողին Մոնիկան պատմել է, որ ցավում է 1996 թվականին տեղի ունեցածի համար:  “Իհարկե, իմ տնօրենն օգտագործեց ինձ, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները փոխադարձ համաձայնության վրա էին հիմնված: Ես շատ եմ ցավում այն […]

Արամ Հարությունյանը կնշանակվի վաղը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կնշանակվի Հայաստանի Հանրապետության Կո­տայքի մարզ­պետ: Նման հարց ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս հարցը ևս ընդգրկված է Կառավարության օրակարգում:

Պուտինը կհանդիպի Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Մայիսի 8-ին Մոսկվայում կանցկացվի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։

Ողջ հայ ժողովուրդն է երկրապահ. Մանվել Գրիգորյան

Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի