20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեկնածուի շտաբը՝ քաղաքապետարանո՞ւմ

Ըստ Henaran.am-ի խմբագրություն  ահազանգած գորիսեցիների, ՀՀԿ-ից առաջադրված, Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցի ընտրական շտաբերից մեկը տեղակայված է Գորիսի քաղաքապետարանում:  ՀՀ Ընտրական օրենսգրքի  18-րդ հոդվածով, Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում […]

Ազատամարտիկը պատրաստվում է արյուն թափել. պահանջում է նախագահից/վիդեո/

Ամեն մարդու համար թանկ է իր հայրական տունը: Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը  իր արյունը չի խնայել  Արցախի ազատագրման ճակատում: Գասպարյանը երկրորդ կարգի հաշմանդամ դարձավ պատերազմից հետո: Առողջական խնդիրները խեղեցին կյանքի բազմաթիվ հարվածներից արդեն իսկ տուժած մարդուն: Մարտիրոսյանը իր իսկ փոխանցմամբ` տոկոսով գումար է վերցնում վաշխառուից, որը վերադարձնում է տոկոսներով: Սակայն ամեն բան չէ , որ ճիշտ […]

Բաց դաս Ծիծեռնակաբերդում՝ լինել պահանջատեր /վիդեո/

Այսօր՝ մայիսի 19-ին Պոնտոսի հույների ցեղասպանության օրը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Երեւանի թիվ 106 դպրոցի 6 ա դասարանի աշակերտները: Դասղեկ, պատմության ուսուցչուհի Մարինա Մադոյանը բաց դաս անցկացրեց Ծիծեռնակաբերդում: “Լինել պահանջատեր, տեր կանգնել մեր իրավունքներին”,- սա էր օրվա խորհուրդն ու կարգախոսը: Մանրամասները` տեսանյութում:

Գրողը ընդդեմ Սահմանադրության /վիդեո/

Այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Հովհաննես Աղաջանյանը անդրադարձավ իր “Հեղափոխությունների դարը” վեպին, որը սերտորեն առնչվում է սահմանադրական բարեփոխումներին: “Վեպի հիմնական գաղափարն այն է, որ քաղաքական կուսակցությունների անհրաժեշտության հին ավանդույթը պատրանք է, խաբուսիկ մշուշ, և կուսակցությունների դերը հասարակության կյանքում պետք է գոնե սահմանափակել”,- ասաց  Աղաջանյանը: Նա ասաց, որ իր գիրքն ու գրավոր առաջարկությունները […]

Որքան շատ վիճես, այնքան շուտ կմահանաս

Գիտնականները հերթական անգամ զգուշացնում են, որ հաճախակի կոնֆլիկտներն ու վիճաբանությունները ազդում են կյանքի տեւողության վրա: Ժամանակից շուտ մահը սպառնում է նրանց, ովքեր հաճախ են վիճում բարեկամների, գործընկերների, ընկերների հետ: Հաճախակի վեճերը 2-3 անգամ մեծացնում են վաղ մահանալու ռիսկը, ընդ որում` դա տղամարդկանց վրա ավելի է ազդում, քան կանանց: 

Աշոտյանը պարգևատրվել է

  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած  հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է   Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով : Շքանշանը հանձնել է  Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի […]

Վարչապետի հանձնարարությունը նույն օրն ևեթ կատարվել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշիհիմնանորոգված մանկապարտեզ ևծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել  մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։ Նույն օրն ևեթ նախարարությունից Կոշի մանկապարտեզ են տեղափոխվել առաջին օգնության համար անհրաժեշտ մեծաթիվ դեղեր, բժշկական նշանակության […]

Չեն քվեարկի Ջավադյանին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ  նշեց, որ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ վատ բիզնես միջավայր, որի պատճառով բարգավաճում են մի քանի մենաշնորհ տեղեր ու մի քանի մարդ, ովքեր մերձավոր են իշխանությանը: ՛՛Գործում է մենաշնորհ, չկա մրցակցություն՛՛,-ասաց Զուրաբյանը: ՛՛Հայաստանում Կենտրոնական բանկն ու առհասարակ բանկային համակարգը ասոցացվում […]

Արծվիկ Մինասյանի աղաչանք-կոչը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից անդրադաձավ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, թե Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելուց հետո էլ լինելու է պարտադիր բաղադրիչը։ ՛՛Սահմանադրական դատարանի որոշմամբ պարտադիր բաղադրիչը բնութագրող նորմերը ճանաչվել են հակասահմանադրական ու անվաներ և պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է, նույնն է, […]

Մաքսիմ Հակոբյանը փոխանցում է կուտակային ֆոնդին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կենսաթոշակը փոխանցում է կուտակային ֆոնդին: Ի զարմասնս մեզ՝ նա շտապեց պարզաբանել, որ խոսքը նոր կուտակային ֆոնդի մասին չէ: “Չէ, մի խառնվի իրար: Իմ թոշակը բավականին գումար է կազմում, կուտակվում է հաշվեհամարում”,-ասաց Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց այդ գումրաը կօգտագործվի բարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի