19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թեկնածուի շտաբը՝ քաղաքապետարանո՞ւմ

Ըստ Henaran.am-ի խմբագրություն  ահազանգած գորիսեցիների, ՀՀԿ-ից առաջադրված, Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցի ընտրական շտաբերից մեկը տեղակայված է Գորիսի քաղաքապետարանում:

 ՀՀ Ընտրական օրենսգրքի  18-րդ հոդվածով, Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը պարզաբանեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետարանի շենքից ունի վարձակալած տարածք: “Սա էր թյուրիմացության պատճառը, թե իբր քաղաքապետարանում է շտաբ տեղադրվել: Խոսակցություններից խուսափելու համար շտաբը կտեղափոխվի այլ տարածք”,-նշեց Գորիսի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 8-ին քաղաքապետի ընտրություններ են: Քաղաքապետի աթոռի համար պայքարում են 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինս առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ