17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արծվիկ Մինասյանի աղաչանք-կոչը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից անդրադաձավ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, թե Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելուց հետո էլ լինելու է պարտադիր բաղադրիչը։ ՛՛Սահմանադրական դատարանի որոշմամբ պարտադիր բաղադրիչը բնութագրող նորմերը ճանաչվել են հակասահմանադրական ու անվաներ և պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է, նույնն է, թե թույլ տալ հանցագործություն՛՛,-ասաց նա և հարցրեց, թե ինչու են այդքանից հետո կրկին ասում, որ պարտադիրը մնալու է։

՛՛Ինչո՞ւ եք կրքերը լարում, ինչո՞ւ եք հայտարարում, որ պետք է լինի։ Ես արդեն համոզված եմ ասում՝ ուրեմն Դուք կամ մասնագիտական առումով թերություն ունեք, կամ առնվազն այնպիսի ընթացքի մեջ եք, որ անընդհատ լարվածությունը փորձում եք պահեք։ Մանավանդ այն մեկ քայլից հետո նորից պնդում եք կատարում՛՛: Մինասյանը դիմեց Ջավադյանին. ՛՛Հնարավոր չէ՝ պարտադիր բաղադրիչը վերականգնվի, պարո՛ն Ջավադյան ջան, եթե փորձ արեցիք, պայքարն էլի ենք թեժացնելու։ Ձեզ թվում է՝ հաճելի՞ է անընդհատ այստեղից խոսել դրա մասին։ Խնդրանքս է, աղաչանքս է՝ այս ամբիոնից մի խոսեք կուտակայինի մասին, քանի նորը չի մշակվել, անունը դիզայն կդնեք, ինչ կդնեք, բայց մի խոսեք՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ