17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազատամարտիկը պատրաստվում է արյուն թափել. պահանջում է նախագահից/վիդեո/

Ամեն մարդու համար թանկ է իր հայրական տունը: Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը  իր արյունը չի խնայել  Արցախի ազատագրման ճակատում: Գասպարյանը երկրորդ կարգի հաշմանդամ դարձավ պատերազմից հետո: Առողջական խնդիրները խեղեցին կյանքի բազմաթիվ հարվածներից արդեն իսկ տուժած մարդուն: Մարտիրոսյանը իր իսկ փոխանցմամբ` տոկոսով գումար է վերցնում վաշխառուից, որը վերադարձնում է տոկոսներով:

Սակայն ամեն բան չէ , որ ճիշտ էր ընկալել պատերազմի բովով  անցած մարդը.”Գումարը վերցրել էի հինգ տոկոսով: 22 հազար ԱՄՆ դոլարի դիմաց 7 ամիս հետո վճարել եմ 31 հազար հինգ հարյուր դոլար: Բայց չգիտեմ ոնց ստացվեց, որ դատավորը` ոմն Արտակին մի մուրճի հարվածով տվեց իմ տունը”,-Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց ազատամարտիկը:

Այսօր ազատամարտիկը անհանգստանում է.”Երեք երեխա ունեմ, մայրս կխելագարվի, որ իմանա մեր տունը կորցրել ենք….”,-ասաց ազատամարտիկը և հավելեց. “Պատրաստ եմ ծայրահեղ քայլերի: Արյունս, որ տվել եմ ազգին կհեղեմ նախագահի նստավայրի դիմաց: Ոչ մի բանից էլ չեմ վախենում: Արդարություն եմ ուզում…..”,-նշեց ազատամարտիկը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ