20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված

”Իհարկե, այդ բառերի մեջ կա տարբերություն, բայց կարծում եմ, որ ձեզ ավելի շատ հետաքրքրում է այդ բառերի նմանությունը”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ոչ պարտադրված, բայց պարտադիր լինելու բառերի մասին: ՛՛Իմ խորին համոզմամբ վարչապետը նկատի ունի հետևյալը. բանն այն է, որ մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի […]

Ջուր չի լինելու

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման  աշխատանքների հետ կապված՝ ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի`  9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  “Երևան Ջուր” ՓԲԸ

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է …

Մայիսի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի “Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի” գործողությանը և “Վճռական աջակցություն”ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի […]

Նոր կառավարության ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները. Արմեն Մարտիրոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ իր տպավորությամբ  նոր կառավարության ծրագիրը բարի ցանկությունների շտեմարան է: Մարտիրոսյանը ասաց, որ հիասթափությունը շատ մեծ է այդ ծրագրից, քանի որ այնտեղ գերակշռում են այս  կամ այն ոլորտի աջակցության ծրագրերը, իսկ կոնկրետ թվեր չկան: Նրա համոզմամբ՝ սա լղոզված ծրագիր է: ՛՛Հիասթափությունս շատ մեծ […]

Ձեր հաղթանակները շարունակական են լինելու. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու եւ պարգեւատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, […]

Հաջողություն ձեզ ու խաղաղություն մեր աշխարհին. գեներալ Մանվել Գրիգորյան

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՒ ԽՈՍՔ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ   Սիրելի շրջանավարտներ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ միջնակարգ դպրոցն ավարտելու կապակցությամբ և ցանկանում բարի երթ կյանքի նոր ու ավելի պատասխանատու ասպարեզ: Շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հպարտանում են ձեզանով: Շնորհավորում եմ նաև հերոսական Արցախ  աշխարհի շրջանավարտներին ու […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր […]

”Բաժանում Շառլ Ազնավուրի՞ց. երբեք”. Le Figaro

Հեղինակավոր Le Figaro-ն անդրադարձել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակին։  ”Բաժանում Շառլ Ազնավուրի՞ց. երբեք: Ամերիկացի հանդիսատեսը Շառլ Ազնավուրին համարում է ֆրանսիական մշակույթի մեծագույն առասպելներից մեկը, Եվրոպայում նրան իրավացիորեն համարում են աստղ: Ներկա պահին նա շրջագայում է ամբողջ աշխարհում` շարունակելով իր 60 տարվա երաժշտական կարիերան: Այս երեկո Ազնավուրը ելույթ կունենա Բեռլինում”,-գրում է Le Figaro-ն:

Վերջին զանգից հետո խնջույքները չեն բացառվում

“Շուրջ 25 հազար շրջանավարտի համար վաղը կհնչի Վերջին զանգը, տոնական միջոցառումներ կլինեն քաղաքում, Ազատության հրապարակում վաղը երեկոյան կլինի տոնական համերգ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության եւ գիտության նախարարության  հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Վերջին զանգը նաեւ վերջին դասն է եւ դպրոցներում այն տարբեր կերպ է անցկացվելու: Նարինե Հովհաննիսյանը չբացառեց վերջին դասից հետո խնջույքները կամ քաղաքից դուրս […]

“Անի Քոչար, դու անասուն ես”.Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. “Անի Քոչար, դու անասուն ես։ Խղճում եմ քեզ։ Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել եւ ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան”։ Նշենք, որ օրեր առաջ “esem.am”  կայքը հրապարակել է “Տարիների՞, թե՞ ֆոտոշոփի ազդեցությունը հայտնիների արտաքինի վրա” խորագրով նյութ, որտեղ հրապարակել են Անահիտ Սիմոնյանի այս լուսանկարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի