15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Յացենյուկը ցուցադրել է մայրաքաղաքի իր բնակարանը /վիդեո/

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիեւի իր բնակարանով էքսկուրսիայի է հրավիրել լրագրողներին: Նա ասել է, որ Միժգորյեում գտնվող առանձնատնից Կիեւ է տեղափոխվել, որպեսզի ճանապարհի վրա շատ ժամանակ չկորցնի, փոխանցում է Вести.Ру-ն: Յացենյուկը ցույց է տվել բոլոր սենյակներն ու անգամ սանհանգույցը, ամենայն հավանականությամբ` ցուցադրելու համար, որ այն հասարակ է, եւ ոչ թե ոսկուց:

Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ

Ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև` նույնքանով […]

Էրդողանը Ղարաբաղի հարցը նորից ներկայացրել է որպես նախապայման

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հղած ցավակցական ուղերձից հետո դարձյալ հանդես է եկել նախապայմանների լեզվով խոսելու մարտավարությամբ: Խորհրդարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրում է Ermenihaber.am-ը: Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, Էրդողանը, ըստ «Ջիհան» լրատվական գործակալության, պատասխանել է. «Որոշ պայմաններ կան: Լեռնային Ղարաբաղի […]

Ջուր չի լինի

”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 25-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:` Ավան վարչական շրջանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Նոր Նորք վարչական շրջանի` 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածների, Էրեբունի վարչական շրջանի` Մուշավանի 7-10, Դավիթ Բեկ, […]

Քանի դեռ ԱՄՆ-ի շահերից չի բխում, ապա մի սպասեք, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հ. Թովմասյան

՛՛Ցավոք սրտի, աշխարհն էլ այդքան արդար չէ, որ այդ խնդիրների վերաբերյալ այդքան արդար լինի՛՛,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարաի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ ակնկալիք պետք է ունենալ այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից: Թովմասյանը շեշտեց. ՛՛Քանի դեռ ԱՄՆ-ի շահերից չի բխում, ապա մի սպասեք, որ Ամերիկայի միացյալ նահանգները կճանաչի […]

Մահացել է Կոստանտին Օրբելյանը

   Ապրիլի 24-ի առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:    Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կոմպոզիտորների միությունը եւ ցավակցում Օրբելյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին:     Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: […]

Ինչու Տեր-Պետրոսյանը չի մասնակցում ՀԱԿ-ի երթին /վիդեո/

Հայ ազգային կոնգրեսը երթով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես տեղեկացնում է  Henaran.am-ի թղթակիցը, մասնակիցներն արդեն Ծիծեռնակաբերդի բարձրունք են հասել: Նրանց միացել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը թոռան հետ: Լրագրողների հետ զրույցում տկին Լյուդմիլան ասաց, որ առաջին նախագահը չի մասնակցելու երթին, որովհետև հիվանդ է գրիպով:

Շտեֆան Ֆյուլեն դրական է գնահատել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դրական է գնահատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը, ասելով, որ ինքը ողջունում է վարչապետ Էրդողանի` հայերին վերաբերող հայտարարությունը: «Հաշտեցումը ԵՄ-ի առանցքային արժեքներից մեկն է: Հուսով եմ` այդ հայտարարությանը համահունչ քայլեր կհետեւեն»,- հայտարարել է նա:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա` Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այսօր ակցիա է անցկացվել` նվիրված  1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է ИА REGNUM-ը: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչեն Հայոց Ցեղասպանության փաստը, ինչպես նաև միջազգայնորեն դատապարտվի այդ ոճրագործությունը: Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները: Բացի այդ, նրանց ձեռքերում եղել են նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի