22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի նախագահը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է անել հնարավորը՝ խաղաղություն հաստատելու համար

Շաբաթ օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին է այցելել Սիրիայի դեսպանը, նրանք խոսել են  մարտի 21-ի վաղ առավոտյան Թուրքիայի զինված խմբավորումների հարձակումից, երբ նրանք անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա, գրում է “Եռագույնը”: Դեսպանը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է տվել անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին […]

ՀՊՃՀ-ն եւ ԵՃՇՊՀ-ն կմիանան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են  աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:  Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային […]

՛՛Բա որ Ծառուկյանը չասի … ՛՛/վիդեո/

Ժուռնալիստների ”Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը չի կարծում, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կարող է բերել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: ”Այս միավորումը կարող է հասնել մի քանի նախարարների հրաժարականի, բայց առայժմ չունի այն պոտենցիալը, որ հանգեցնի Սերժ Սարգսյանի վարչախմբի փոփոխման”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  ”Իրենց ճանապարհային քարտեզը պասուց տոլմայի […]

Կունենանք այլընտրանք և իշխանություն, ընդդիմություն չենք ունենա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ֆինանսաբյուջետային հարցերով  մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Մինասյանը  “Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ խոսեց երկու այս պահին կարևորվող հարցերի  մասին` կենսաթոշակային համակարգի շուրջ գործընթացի և ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացների մասին, որոնք ըստ պատգամավորի  շաղկապված են: “Համախմբման գործընթացը, որ առկա է, նոր չէ, երկու տարի առաջ այդ գործընթացն արդեն սկսվել էր: Հիմա ըստ էության նոր թափ է առնում այդ գործընթացը, ես […]

Հաագայում բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը

Հաագայում այսօր` մարտի 24-ին բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցելու են 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ։ Հաագայում կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ այլոք: Նշենք, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս […]

Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ դրական հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: “Միասին աշխատելու դեպքում տևական խաղաղությունը հնարավոր է”,- գրել է նա:

Օգնության են հասել փրկարարները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 23-ին, ժամը 20.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում կայանված “Տոյոտա Ռունեռ” մակնիշի 35 TS 389 պետհամարանիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Գեներալ Գրիգորյանը չգնաց հարազատ եղբոր հուղարկավորությանը

“Անընկալելի չարությամբ” Կարծում եմ այլ բնորոշում դժվար է գտնել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին և Երկրապահ Կամավորականների միությանը վերաբերող հրապարակման համար, որ օրերս տեղ գտավ մամուլում: Կրկնելով վերջին շրջանում ԵԿՄ-ի հասցեին տարբեր կողմերից տարածվող և արդեն ձանձրալի դարձող զրպարտանքները, այս հոդվածի հեղինակը թող ներվի ասել, ևս մեկ անբարո քայլ է կատարել, փորձելով Արցախյան պատերազմի   վավերական հերոս Մանվել […]

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Մարտի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն 24-26-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 3-5 աստիճանով:  Երևանում՝ Մարտի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է անձրև:

Արամ կաթողիկոսը Քեսապի ժողովրդի կողքին էր

ՍՈՒՐԻՈՅ ԴԵՍՊԱՆԸ ՈՒՇ ԳԻՇԵՐԻՆ Կ’ԱՅՑԵԼԷ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ – ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԿՈՂՄԷ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ Կ’ՈՒՂՂՈՒԻ ԼԱԹԱՔԻԱ – ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԷ ՔԵՍԱՊԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ Ուրբաթ առաւօտեան զինեալ ուժերու թրքական սահմանէն Քեսապ ներթափանցումի առաջին իսկ ժամերէն սկսեալ, Արամ Ա. կաթողիկոս մօտէն հետեւեցաւ ստեղծուած կացութեան եւ յատկապէս Քեսապի մեր ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւններուն։ Այս ուղղութեամբ վեհափառ հայրապետը մնայուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի