11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պրովակացիոն վարքագծի համար հրահրողներն էլ կպատժվեն. անդրադարձան Վերնիսաժի կրակոցներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը և ’’Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ’’ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը խոսեցին վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի, մասնավորապես Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների և Գորիսի քաղաքապետի ընտրության մասին:

“Ցանկացած կրակոց դա քրեական հանցագործություն է և դրան վերաբերվեւմ եմ, որպես քրեկան պատժելի արարք”,-ասաց Գիմիշյանը:

Ռաֆիկ Պետրոսյանը այս հարցում այլ դիրքորոշում ունի:Անդրադառնալով կրակոցներին նա  նկատեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում և չի կարելի գնահատականներ տալ.” Հրահրել են կնոջ և երեխայի ներկայությամբ: Մարդուն ցանկացել են ծեծել: Պրովակացիոն վարքագծի համար հրահրողներն էլ  կպատժվեն”:

Անդրադառնալով Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններին բանախոսները նկատեցին, որ երկու թեկնածուները երեկ հրաժարական են տվել: Թեկնածուներից մեկը Գորիսի հայտնի միջադեպի մասնակիցներ Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայրն էր:

” Հաղթելու է նա ում կորոշի իշխանությունը, մնացածը զուտ միջոցառում է տեխնոլոգիաների և վարչական ռեսուրսների օգտագործմամբ: Սուրեն խաչատրյանի ինքնավստահությունը գալիս է իշխանությունից: Եթե երբևիցե ես որև պաշտոնում ընտրվեմ, ուրեմն իշխանությունն է դա որոշել: Սա հաստատված նորմալ առօրյա է”,-նկատեց Գիմիշյանը:

Այս հարցում ևս Պետրոսյանը համակարծիք չէ Գիմիշյանի այն դիտարկմանը, թե բոլոր պաշտոնները և մանդատները իշխանությունների ցանկությամբ են տրվում:

“Իշխանությունների ցանկությանը հակառակ պատգամավորներ էլ ունենք, օրինակ Լյովա Խաչատրյանը, որը անընդհատ իշխանությունների դեմ էր խոսում , բայց ընտրվեց”,-ասաց Պետրոսյանը:

“Այլընտրանք և ընդդիմություն կոչվող`60 պատգամավորներն էլ իշխանությունների որոշմամբ են հայտնվել այնտեղ: Հայաստանում ընդհանրապես ընտրություն չկա: 1995 ին ընտրություն էր՝ թեկուզ թերություններով, նույնը 96-ին: Սակայն այսօր իսկապես զուտ միջոցառում է”,-հավելեց Գիմիշյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ