Վարդան Պետրոսյանի դատավարությունը ընթանում է միջազգային կոնվենցիայի խախտմամբ
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Ֆրանսիայից ժամանած Մարի Լոռ Դոզեն մամուլի ասուլսիում անդրադարձան իրենց պաշտպանյալի դատավարությանը:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երեւան ճանապարհին՝ բախվել էին “ՎԱԶ 2121” եւ BMW մակնիշի ավտոմեքենաներ: BMW մակնիշի մեքենայի ղեկին Վարդան Պետրոսյանն էր: Վթարի հետեւանքով “Վազ 2121” մակնիշի մեքենայի ուղեւորներից երկուսը՝ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են: Ավելի քան 6 ամիս է Վարդան Պետրոսյանը կալանավորված է:
Նիկոլայ Բաղդասարյանը մասնավորապես անդրaդարձավ տուժող կողմի փաստաբանի հայտարարությանը, թե Վարդան Պետրոսյանը սթափ չի եղել եւ բժշկական փաստաթղթերը կեղծվել են: Նա չի կարող հասկանալ տուժող կողմին, քանի որ նման բան բացառվում է:
“Չէի կարող պատկերացնել, որ այն դեպքում երբ Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել հարբած լինելու մեջ, հանկարծ դատարանը որոշում է կայացնում ալկոհոլի առկայության վերաբերյալ քննություն կատարել: Տպավորություն, որ քննությունն ապացուցում է, որ դուք ինչ-որ բանում անմեղ եք, սակայն հանկարծ դատավորը սեփական նախաձեռնություն է հանդես բերում, մեղադրելով մի բանում, որոնց առումով ձեզ մեղադրանք չի առաջադրվել”,-ասաց Մարի Դոզեն:
Ֆրանսիացի փաստաբանը մասնավորապես ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դտական նսիտի ժամանակ անընդհատ Վարդան Պետրոսյանին ասում էին, որ ինքը ընդունի, որ խմած է եղել: Ավելի, տուժող կողմի ներկայացուցիչներից մեկը Վարդան Պետրոսյանին անվանեց “թշվառ հարբեցող”:
“Այսինքն թեեւ չես մեղադրվում մի բանում, բայց իրականում մեղադրվում ես: Առանց կեղծելու Վարդանի հարբած լինելու հանգամանքը, չեն կարող ապացուցել նրա մեղավորությունը”,-ընդգծեց փաստաբանը:
Մարի Լոռ Դոզեի խոսքով, այս դատավարությունն ընթանում է եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: “Դա կոնվենցիայի խախտում է, երբ մարդուն չեն մեղադրում ինչ-որ բանի համար, բայց հետո որոշում են, որ այդ հարցում նա պիտի մեղադրվի: Կոնվենցիայի ոտնահարում է, երբ երկարաձգում են կալանքի ժամկետը, առանց ասելու, թե ինչու եւ որքան ժամանակով: Նաեւ կոնվենցիայի ոտնահարում է, երբ այս աստիճանի խառնվում են եւ հնարավոր չէ տարբերակել մեղադրող կողմի փաստաբանին՝ տուժող կողմի փաստաբանից”,-ասաց նա: