17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է զարգանում միայն Երևանը

 Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյոք ԵՄ-ի հետ ՀՀ-ը պատարստվում է ինչ-որ նոր փաստաթուղթ ստարգրել: Նա նկատեց, որ Կառավարության ծրագրում ասաված է, որ ՀՀ-ը ավելի է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ իրավական առումով:  Վարչապետը պատասխանեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել, և նոյմեբերին Վիլնյուսում ստորագրված համաձայնագրի արդյունքում պետք է ճանապարհային քարտեզ կազմեն, և փորձելու են առաջ տանել ՛՛և՛՛, ՛՛և՛՛ քաղաքականությունը: Աբրահամյանը շեշտեց՝ միաժամանակ  ամրպնդելու են հարաբերությունները Մաքսային միության հետ:

Մարուքյանն անդրադարձավ նաև մարզերի համաչափ զարգացվածությանն ու նկատեց, որ օրինակ՝ ասֆալտապատման համար Երևանում շատ ավելի գումար է ծախսվում քան Գյումրիում ու Վանաձորում, և մյուս այլ քաղաքներում: ՛՛Արդյոք լինելո՞ւ է տարբերակված մոտեցում, որ մենք չունենանք Երևան և շատ ծանր վիճակում գտնվող համայնքներ, մարզեր՛՛,-հարցրեց նա:

՛՛Համաչափ զարգացումը մեզ համար առաջնահերթություն է՛՛,-ասաց վարչապետը: Երևանի ու մյուս քաղաքների ասֆալտապատման գործընթացների մասին նա շեշտեց, որ յուրաքանչյուր համայնք իր բյուջեն ունի և ՀՀ կառավարությունը դոտացիա է տրամդրում բոլոր համայնքներին, սակայն Երևանի տուրքերը գույքահարկի ու հողահարկի առումով ավելի շատ են, քան մյուս քաղաքներինը: ՛՛Խնդիրն այն է, որ պետք է տարբերություն լինի մայրաքաղաքի և մյուս քաղաքների միջև, բայց ոչ այնքան, որքան Դուք նշեցիք՛՛:

Մարուքյանն արձագանքեց, որ այսօր լավ բժշկական ծառայություններ ու կրթություն ստանալու, աշխատանք գտնելու համար մարդիկ ստիպված են գալ Երևան: ՛՛Շատ կարևոր է, որ աուրա ստեղծվի. Օրինակ՝ Երևանում բոլոր թաղամասերում խաղահրապարակներ կան, մյուս քաղաքներում չկան:՛՛

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեմ են, որ մարզերից ու գյուղերից այդ ծառայությունների համար գան, հասնեն մայրաքաղաք: ՛՛Խաղահրապարակներին մասին ասեմ, որ դա ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, մենք ինքներս ենք կողմնակից, որ համայնքները կայանան՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ