Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը ՛՛Հարսնաքարի՛՛ գործով դատավարության ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը ՛՛Հարսնաքար՛՛-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։ Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։ […]