11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարզահամերգային համալիրի գնորդը կունենա բիզնես-մտածելակերպ

  Այսօր մամուլի ասուլիսում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, անդրադառնալով մարզահամերգային համալիրի աճուրդին, այն համեմատեց Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

 ”Եթե գնորդը լիներ Սամվել Ալեքսանյանը, հաջորդ օրը շենքի ներսում սուպերմարկետ է բացում: Եթե ծածկի մի մասը խանգարում է, հանում է: Բայց այս ամենը համալիրի աճուրդի դեպքում արգելված չէ: Կյանքի դառը փորձն անտեսված է կառավարության կողմից, որովհետև աշխատում են մարդիկ, ովքեր միայն բիզնես մտածելակերպով են առաջնորդվում: Ես չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն դա այդպես է”,-նշեց ճարտարապետը:

 Նրա խոսքով, մարզահամերգային համալիրի աճուրդում ոչ մի բառ չկա հուշարձանի` մշակութային արժեք լինելու մասին:

 Ասուլիսի մյուս բանախոս, մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը կարևորեց այն, որ համալիրը շարունակի ծառայել իր նպատակին, իսկ գնորդը, ըստ նրա, կարևոր չէ:

 ”Նախկին տերն այն գնելուց հետո բավականին աշխատանք է տարել, և այսօր շենքը նորմալ վիճակում է”,-հավելեց Մուշեղյանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ