18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր կառավարության ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները. Արմեն Մարտիրոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ իր տպավորությամբ  նոր կառավարության ծրագիրը բարի ցանկությունների շտեմարան է:

Մարտիրոսյանը ասաց, որ հիասթափությունը շատ մեծ է այդ ծրագրից, քանի որ այնտեղ գերակշռում են այս  կամ այն ոլորտի աջակցության ծրագրերը, իսկ կոնկրետ թվեր չկան: Նրա համոզմամբ՝ սա լղոզված ծրագիր է:

՛՛Հիասթափությունս շատ մեծ էր, և ուսումնասիրության ընթացքում ընդամենը երեք թիվ տեսա, որոնք վերաբերում էին տնտեսական աճին, նվազագույն աշխատավարձին, աղքատության ցուցանիշը կրճատելուն՛՛,- նկատեց քաղաքական գործիչը:

Արմեն Մարտիրոսյանին չի բավարարում նաև այն, որ նվազագույն աշխատավարձը սահմանվում է 65 հազար դրամ, որը ոչինչ չի կարող փոխել Հայաստանի քաղաքացու կյանքում:

”Ժառանգություն”  կուսակցության փոխնախագահը համոզված է, որ այս կառավարությունը բարեփոխում իրականացնելու որեւէ հնարավորություն չունի, եւ երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. ”Քանի դեռ Հայաստանում իշխանությունը և բիզնեսն իրարից չեն տարանջատվել, որևէ բարեփոխում ակնկալել հնարավոր չէ”:

Արձագանքելով դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս կառավարության ծրագիրն ավելի իրատեսական է, քան նախորդները՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե այս նոր կառավարության ներկայացրած ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ