21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաջողություն ձեզ ու խաղաղություն մեր աշխարհին. գեներալ Մանվել Գրիգորյան

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՒ ԽՈՍՔ

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

 

Սիրելի շրջանավարտներ

Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ միջնակարգ դպրոցն ավարտելու կապակցությամբ և ցանկանում բարի երթ կյանքի նոր ու ավելի պատասխանատու ասպարեզ:

Շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հպարտանում են ձեզանով:

Շնորհավորում եմ նաև հերոսական Արցախ  աշխարհի շրջանավարտներին ու նրանց ծնողներին:

Առանձնահատուկ շնորհավորում և գլուխ եմ խունարհում Արցախի ուսուցիչների առաջ, որոնք թե պատերազմի տարիներին և թե այսօր դաստիարակում են այնպիսի սերունդ, որն արժևորում է թափված արյունն ու համոզված եմ, տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռքբերված անկախությանը:

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին` ովքեր ջանում են ավելի դժվար պայմաններում պահպանել իրենց ինքնությունը, մայրենի լեզուն ու սեփական ժողովրդի պատմությունը:

Սիրելի շրջանավարտներ, Երկրապահն ու Հայոց բանակը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ  արել են ու այսուհետ էլ ամեն ինչ կանեն, որ միշտ խաղաղ լինի հայոց երկիքը, որ չվտանգվի ձեր առօրյան ու երջանիկ ապագան:

Հավատացեք ինքներդ ձեր ապագային, ինչպես կհավատաք ձեր ծնողներին և ուսուցիչներին: Ապագան ձերն է լինելու: Ձեզ բախտ է վիճակվել դպրոցն ավարտել իր անկախության երրորդ տասնամյակը թևակոխող հայոց երկու Հանրապետությունների համար շատ նշանակալից օրերին` մայիսյան տոներին և թող ձեր կյանքի շարունակությունը միշտ տոնական լինի:

Թող ձեր առջև բաց լինեն նոր կյանքի հորիզոնները և դուք դառնաք ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին ու տերը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն ձեզ ու խաղաղություն մեր աշխարհին:

 

 

 

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՏ`                                             Մ.Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ