15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Վերջին զանգից հետո խնջույքները չեն բացառվում

“Շուրջ 25 հազար շրջանավարտի համար վաղը կհնչի Վերջին զանգը, տոնական միջոցառումներ կլինեն քաղաքում, Ազատության հրապարակում վաղը երեկոյան կլինի տոնական համերգ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության եւ գիտության նախարարության  հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Վերջին զանգը նաեւ վերջին դասն է եւ դպրոցներում այն տարբեր կերպ է անցկացվելու: Նարինե Հովհաննիսյանը չբացառեց վերջին դասից հետո խնջույքները կամ քաղաքից դուրս էքսկուրսիաները:

Նախարարությունը  ակտիվ համագործակցում է ոստիկանության հետ, որպեսզի խուսափեն այլեւայլ դեպքերից:

 Նարինե Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ Վերջին զանգի համար դպրոցներում դրամահավաքություն չի արվել: “Եթե կան դպրոցներ, որտեղ վերջին դասի համար գումար է հավաքվել, ապա դա ծնողներն են հավաքել, ընդ որում՝ ավարտական երեկոյի համար”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ