15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս էին մրմռում. տուժող ոստիկան /լրացված/վիդեո/

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյան և ընկերներ քրեական գործով դատական նիստը: Այսօր դատարանում կհարցաքննվեն վկաները: Առաջինը դահլիճ հրավիրվեց է տուժող ոստիկան Անդրանիկ Առաքելյանը: Որը պատմեց նոյեմբերի  5-ին տեղի ունեցածի մասին.”Շանթ Հարությունյանը մահակով խփեց գումարտակի հրամանատար`  Գեղամ Խաչատրյանին, կողքին էլ սպիտակ սպորտային համազգեստով տղա էր”,-ասաց տուժողը: Շանթ Հարությունյանը […]

Պետք է վերանայել քաղաքացիական հասարակության դերակատարումը

ՍԴ նախագահ, Սահմանադրական բարոփոխումների հայեցակարգը մշակող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ խոսքով այս թեման այսօր հրատապ է շատ երկրների համար. ՛՛Մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության կայացման մասին, բայց իշխանությունն այն աստիճան թափանցիկ չի գործում, որպեսզի հասարակությունը կարողանա ճիշտ պատկերացում կազմել և որոշակի հետադարձ ազդեցություն ունենա՛՛,-այսօր Լոռու մարզպետարանում քննարկման ժամանակ ասաց Հարությունյանը՝ նշելով, որ այս հարցում մամուլը […]

ՄԻՊ-ը լուծել է

 Երեւանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը:      Դիմումատուները հայտնել են, որ Երեւանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն: Շինաշխատանքներն ավարտվելուց հետո բնակիչները դիմել են Մշակույթի նախարարություն՝ շինարարության ավարտական ակտը վավերացնելու նպատակով, սակայն մերժում են ստացել:       […]

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:  Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաեւ Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին:  Մինչ հարգանքի տուրք մատուցելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը […]

Միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները. հացադուլ և նստացույց /վիդեո/

“Ես որոշել եմ նստացույց և հացադուլ անել, անձամբ այդ մասին ասել եմ վարչապետին”,-Henaran.am-ի հետ զրույցում  ասաց Կառավարության դիմաց նստացույց հայտարարած Նինել Իվանյանը: Նինել Իվանյանի պահանջները այդպես էլ չեն բավարարվում: Իվանյանը  պատմեց, որ երկար տարիներ աշխատել է “Արմենիա”  բժշկական կենտրոնում, սակայն հիվանդանոցի ղեկավարության պատճառով այսօր իր պատիվն ու համբավը արատավորված է: “Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: […]

Երեւանցի արշավականները ԼՂՀ Այգեստանում են

      Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է  Երեւան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավը: Այս տարի արշավականները 110-ն են` Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներ, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպության 14 անդամներ, Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի 12 ուսանողներ, ովքեր, ի դեպ, Երեւանի կողմից Ստեփանակերտին նվեր […]

Ուժեղ կարկտահարություն չի լինի /վիդեո/

“Հայպետհիդրոմետ” ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական  կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առաջիկայում կարկտահարության  վտանգ չկա: Ինչ վերաբերում է նախկինում տեղացած կարկտահարությանը, ապա նրա խոսքով օդերեւութաբանները կանխատեսել էին: Մանրամասները տեսանյութում:  Այնուամենայնիվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին ժամը 19.00-ից մինչեւ 20.00-ն […]

Ինչպես պետք էր խուսափել էլեկտրաէներգիայի թանկացումից. արտագաղթի 3 հիմնական պատճառները

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Henaran.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, սրանից խուսափելու եղանակներին, արտագաղթի ազդեցությանն այս թանկացման վրա, ինչպես նաև արտագաղթի 3 գլխավոր դրդապատճառներին: -Պարո՛ն Մեսրոբյան, էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած պատճառաբանությունները որքա՞նով են հիմնավոր: -Միանգամից ասեմ, այն հիմնավորումներն, որ այդ համակարգը 17.9 միլիարդ դրամ վնաս է կրել, արդեն անընդունելի են, […]

Նոր հնարավորություններ զորացրվածների համար

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան էջում տեղեկացրել է նոր որոշման մասին: ՛՛Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի: Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից […]

Հայկական պարը ներկայացվեց պարի միջազգային կոնգրեսում

Հուլիսի 2-7-ը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը Պարի համաշխարհային խորհրդի կողմից հրավիրված էր մասնակցելու Աթենքում անցկացվող պարի միջազգային կոնգրեսի հավաք-գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 երկրների պարարվեստի հայտնի տեսաբաններ, բալետմայստերներ և ազգագրագետներ: «Բերդ» պարախմբի ներկայացուցիչները միջազգային գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պարարվեստիև պլաստիկայի խորեոգրաֆիկքոլեջի աջակցությամբ։ Գիտաժողովի շրջանակներում անսամբլի մասնակիցները հնարավորություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի