25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է. ՀՀ վարչապետ

      Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է “Սփյուռք” ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը եւ հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:       […]

Հատուկ քննչականի աշխատակիցները հուլիս ամսվա աշխատավարձ կստանան

Վերաբաշխելով ս.թ. պետբյուջեն, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր հաստիքներն զբաղեցնող աշխատակիցների 2014թ. հուլիսից աշխատավարձի տրամադրման և նոր վարչական շենքի շահագործման նպատակով ֆինանսավորումը պետբյուջեի հաշվին: Գործադիրը մեկ այլ որոշմամբ կանոնակարգել է ծառայության նոր մասնաշենքի շահագործման ընթացքում շենքի պետական պահպանության հարցը:

Հայաստանը մոտ ժամանակներս ԵՏՀ լիիրավ անդամ կդառնա. Լավրով azatutyun.am

azatutyun.am կայքը գրում է. Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս ամիս ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից […]

Առաջարկվում է կարգավորել գովազդի ստեղծման և տարածման ոլորտը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Գովազդի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել ոլորտի կարգավորման և բիզնես գործունեության ծավալման պայմանները, վերացնել ոչ անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, կրճատել տնտեսվարողների ծախսերը:

Գումար ՏԿՆ-ին և Օպերայի ու բալետի թատրոնին

ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը՝ ֆինանսավորելու համար ”Նվազագույն աշխատավարձի մասին” օրենքով ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ սահմանելու հետ կապված տեղական ինքնակառավարման համակարգում 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածների սոցվճարի գումարի վճարմամբ առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսը: Ս.թ. պետբյուջեի մեկ այլ վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը 140 մլն […]

Լիդերը չի հարցը, պայքարի ելած տարբեր խմբերը պետք է համագործակցեն /վիդեո/

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ հասարակությունը տրանսպորտի սակագնի թանկացման դեպքում կարողացավ հաջողության հասնել, իսկ էլեկտրաէներգիայի դեպքում՝ ոչ, քանի որ չկա կազմակերպվածություն ու համախմբվածություն: ՛՛Լիդերը չի հարցը, այլ մեկ խումբը պետք է մյուսի հետ համագործակցի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Պողոսյանի՝ բնապահպանական, կենսաթոշակների և այլ  գաղափարների համար պայքարող խմբերը պիտի որոշ դեպքերում նաև […]

Մեծացվում է պետական կառավարման համակարգի արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է՝ -ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որով կապահովվի համակարգի բնականոն գործունեությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին,-ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա մշակել երկրի սողանքային աղետի կառավարման պլան, -Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագրի և […]

Կառավարությունը հաստատել է ”Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնության շրջանակում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագիրը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝ -”Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնության շրջանակում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրին (առաջինը հաջողությամբ ավա8տվել է 2013թ. վերջին), որը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն. նպատակն է բարձրացնել պետական կառավարման համակարգի […]

Քույրերին բռնաբարել են եղբոր աչքի առաջ. ամերիկահայ լրագրողը վերապրում է Ցեղասպանությունը /վիդեո/

Առաջին անգամ Հայաստան այցելած ամերիկահայ լրագրող Ջուլիեթ Փեննինգթոնը տպավորված է իր պապերի երկրով:Նա Հայաստան է եկել կրտսեր որդու հետ, եկել է տեսնելո մորական կողմից՝ պապերի երկիրը: Չնայած Ջուլիեթի հայրական գեները բրիտանական են, բայց նրա հավաստմամբ nա իրեն ավելի շատ հայ է համարում: Երեկ, հայ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ Փեննինգթոնը հնարավորություն ունեցավ զրուցել լրագրողների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի