25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարձակում հակառակորդի կողմից. հակառակորդը ետ է շպրտվել, ունենք 2 զոհ

Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ. հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:   Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:   Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում […]

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝  Հուլիսի 31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-3-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:   Երևանում՝ Հուլիսի 31-ին երեկոյան ժամերին հնարավոր […]

Վերապատրաստվում են ուսուցիչները

Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է “Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման” խորագրով ամառային դպրոցին։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարեւորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ եւ սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական […]

Հաստատվեց կուտակայինից հրաժարվելու դիմումի կարգը

Կառավարությունն այսօրվա նիստին սահմանեց կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիա­լա­կան վճարի կատա­րումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը հարկային մարմին ներ­կա­յաց­նելու կարգը: Սահմանվեցին նաև կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիա­լա­կան վճարի կատարումը դադարեցնելու վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը, կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հար­­կա­յին մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը:  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այն անձանց, […]

Կառավարությունն առանձնացրել է 84 գերակա խնդիր

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 31-ի նիստում հաստատեց կառավարության 2014 թվականի գործու­նեու­թյան միջոցառումների ծրագիրը: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ  քսանվեց մարմիններ մշակել են կառավարության միջոցառումների ծրագրեր ու գերակա պլաններ, դրանք քննարկվել են կոմիտեներում, և առանձնացվել են 84 գերակա խնդիրներ: 

Վարչապետի հանձնարարականը՝ նախարարներին

Նախքան Կառավարության նիստի սկսելն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արդեն գրեթե հարյուր օր է անցել նորանշանակ նախարարների գործունեությունից: Նա հանձնարարեց բոլոր նախարարների ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի ու ապագյում նախատեսած աշխատանքների մասին: 

Օսիպյանը հարցաքննվել է որպես վկա

Henaran.am-ը երեկ հարցում էր ուղարկել ՀՀ քննչական ծառայություն՝ պարզելու, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ինչու էր կանչվել ծառայություն: Այսօր՝ հուլիսի 31-ին ստացանք ՀՔԾ պետի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանի պատասխանը: “Ի պատասխան Ձեր էլեկտրոնային հարցման`  տեղեկացնում ենք,  որ ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով / պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]

Ծնկի իջնես, ատամներով դրախտիդ դուռը բացես…

Գինին հոսի շրթունքներիդ ու լիզեմ,  Արեւ դառնամ, մերկ մարմինդ ես կիզեմ, Գլոր-գլոր սուրբ կաթիլը թունդ գինու Պարանոցովդ իջնի ներքեւ, թառի կրծքիդ՝ ինչպես բու… Համբույրներով որսամ բուին, Ցանկությունից դու մեռնես,  Ծնկի իջնես, ատամներով  Դրախտիդ դուռը բացես…  Հետո նստես տրփանքի ձին,  Ձիավարես խենթորեն  Եվ հողերը ողջ աշխարհի Մեր գիշերը օրորեն…  Աստվածացած փռվես կրծքիս,  Տռփանքներդ վայելեմ, Ապա պողպատ […]

Վարչապետը Վայոց ձորի մարզում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ […]

ԱՄՆ-ի վիզայի համակարգում խնդիրներ կան

ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Մեր հնարավորությունները զգալիորեն սահմանապակվել են: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չվերացվեն փաստաթղթային կուտակումները: Խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում եւ այն հատուկ չէ որեւէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին եւ ակնկալում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի