15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանի փողոցներն ասֆալտապատվում են

Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները,  որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման եւ ասֆալտապատման: Երեւանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000  քմ :

Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին եւ, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր  հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850  քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը,  ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին: Ավելին,  շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի  մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաեւ  ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն:

Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետեւաբար նույն փողոցում հնարավոր են եւ՛ մասնակի, եւ՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երեւանի  թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ