22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա

      Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38546 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ”Շտապբուժօգնություն” ծառայությունն արձանագրել է 3846 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 774 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ  վնասվածքները: Սեպտեմբերի 5-ից  11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 […]

Հարբած վարորդը սպանել է երկու անցորդներին, ապա ինքնասպան եղել

Ուլյանովսկի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, որսորդական հրացանից կրակ է բացել անցորդների վրա: Արդյունքում երկու հոգի մահացել են, եւս մեկը հոսպիտալացվել է,  հայտնում է Life News-ը: Տղամարդը միջադեպից հետո տուն է գնացել եւ զենքը ձեռքին փակվել այնտեղ: Երբ ոստիկանները շրջապատել են նրա տունը, 56-ամյա տղամարդն ինքնասպան է եղել: Ոստիկանությունն այժմ քննում է դեպքի մանրամասները:

Ընտանիքս մի կերպ փախցրի. Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ/վիդեո/

Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ի դեմս իրեն և իր նման առողջ մտածելակերպ ունեցող հայերի վրացի իշխանությունները՝ թշնամու են տեսնում: Մենք հարցրինք, թե ինչո՞ւ Արաբյանը վտարանդի դառնալով ծննդավայր երկրից եկավ ոչ թե հայրենիք այլ ընտրեց Ռուսատանը: ՛՛Ռուսաստանում բարեկամություն եմ ունեցել: Հայաստանի հարազատներս էլ վատ էին ապրում: Ընտանիքս […]

Սպանել է 18-ամյա տղային /վիդեո/

Մոսկվայի այգիներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Նա վիրավորել է մի տղամարդու եւ սպանել 18-ամյա մի երիտասարդի, որը փորձել է պաշտպանել անցորդ աղջիկներին: Ոչ սլավոնական արտաքինով տղամարդը սկսել է ոտնձգություններ անել մի կնոջ նկատմամբ, ում ամուսնուն դանակահարել է: Միջադեպից անմիջապես հետո նա սկսել է երկու աղջիկների անհանգստացնել, իսկ նրանց պաշտպանել փորձող երիտասարդին […]

Այս գործը նման է ՛՛Խաղալիք՛՛ ֆիլմին՝ ո՞վ է ավելի մեծ հրեշ՝ պատվիրո՞ղը, թե՞ պատվերը իրականացնողները. գնդապետի վճիռը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մերժեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ՝ խարդախության մեղադրանքով վեց տարի վեց ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի ներկայացրած 4 միջնորդությունները՝ հիմնավորելով, որ այս միջնորդությունների բավարարմամբ նոր ապացույցներ ի հայտ չեն գա։ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան՝ Արա Զաքարյանը դատարանին 4 միջնորդություն էր ներկայացնել՝ հարցաքննության կանչել քննիչ Խաչիկյանին, պաշտպանության նախարար Սեյրան […]

Սահմանադրական բարեփոխումները վճռորոշ նշանակություն են ունենալու. Կ. Նահապետյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր կորյուն Նահապետյանը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումները հասարակական քաղաքական կյանքում վճռորոշ նշանակություն են ունենալու: Այս մասին պատգամավորը նշեց այսօր բարեփոխումների վերաբերյալ ”Ժառանգության” կազմակերպած քննարկման ժամանակ: Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե դրանք հիամ տեղին չեն, ապա Կ. Նահապետյանը շեշտեց, որ  հիմա դրա ճիշտ ժամանակն է: ”Սահմանադրական բարեփոխումները հենց այսօր են անհրաժեշտ՝ ելնելով այն […]

Հույն պատգամավորը ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը

Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում  Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին: Ողջունելով  հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ և հույն ժողովուրդների   դարավոր և բարեկամական  հարաբերությունները,  կարևորեց դրանց  առավել սերտացումն ու ընդլայնումը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին,  ինչպես նաև երկու ժողովուրդներին պատուհասած […]

Հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք. Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ Մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ և ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին: Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր […]

Ինչո՞ւ Վազգեն

Վեհափառ Տեր, “Վազգեն” հատուկ անունը այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական և մանավանդ հոգևորականների համար: Մազլումյան Կարապետ սրբազանը որտեղի՞ց գտավ այս անունը”, -հարցրեց Ավագ արքեպ. Ասատրյանը Վազգեն Վեհափառին: “Լավ հարցում է” , -ըսավ Վեհը, ու հետևյալ վկայությունը տվեց:  “Վանի ինքնապաշտպանության հայդուկներէն էր Վազգեն անունով քաջարի երիտասարդ մը: Հերոսամարտի մը ընթացքին սպանվեցավ: Թուրքերը հերոս երիտասարդին […]

Նալբանդյանը կարևորել է

Սեպտեմբերի 16–ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները և նշեց, որ այս համատեքստում կարևոր էին 2011թ. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան և 2013թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան, որոնք նոր խթան հանդիսացան երկկողմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի