11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սուպերմարկետներում վաճառվող աղցաններն ու հրուշակեղենը վտանգավոր են

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փախնախագահ ու մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը խոսեցին սուպերմարկետներում վաճառվող աղցանների, կիսաֆաբրիկատների և հրուշակեղենի որակի ու անվտանգության մասին:

Բանախոսներից տիկին Հակոբյանը նկատեց, որ աղցանների վրա գրված չեն լինում ոչ ժամկետը, ոչ արտադրողի անունը. ՛՛Որևիցե տեղ դուք տեսել եք աղցանների վրա գրված լինի ժամկետ՝ մենք գիտենք, որ աղցանները 24 Ժամվա պիտանելիություն ունեն՝ ոչ ավել՛՛:

Նա նաև ընդգծեց աղցանների բաղադրության խնդիրը.՛՛տեսնում ես խառը ինչ որ բան է՝ անուն են դնում, մարդ կա որ կարող է ինչ-ինչ բանջարեղեններից ունենա ալերգիա: Կամ մարդիկ ունենում են ստամոքսային պրոբլեմներ՝ կծու են գցում աղցանի մեջ: Չի գրված ոչ մի բան՛՛:

Հրուշակեղենի հարցում նույնպես կան նման խնդիրներ՝ վաճառվող  խմորեղեններից 1/3-ից ավելիում մակնանշվածություն չկա: Բանախոսները նշեցին, որ այս խնդրով ամպայման կդիմեն կառավարությանը:

Հիշեցնենք, որ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի համաձայն՝ այս ամենը օրենքի խախտում է: Ճիշտ է օրենքը գոյություն ունի, սակայն այն մնացել է թղթի վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ