06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն.Սեյրան Օհանյան

  Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Պաշտպանական բարեփոխումների շրջագծում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը միտված ներկայացուցչական կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես […]

DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգեւեցին երիտասարդներին

Օգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում էր «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդներին, իր շնորհավորանքը սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով. «Պարզ, մարդկային շնորհակալություն բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում […]

Տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արեւադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:  Երեւանում՝ օգոստոսի 16-17-ին […]

“Սարմե Գրուպ”-ի ռուս գործընկերները համոզված են, որ գնային քաղաքականությունը կփոխվի

Հայտնի “ՏեխնոՆիկոլ” ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ “Սարմե Գրուպ”-ի բոլոր աշխատակիցները ամռան այս շոգին մասնակցեցին մեկօրյա սեմինար-վարժանքի: Ի դեպ, ընկերությունը զբաղվում է տանիքապատման նյութերի, պոլիմերային թաղանթների` հարթ տանիքների համար, ջերմամեկուսիչ նյութերի, բիտումային կղմինդրերի ներմուծմամբ, ինչպես նաեւ կատարում է շինարարական բազմապրոֆիլ աշխատանքներ:   “ՏեխնոՆիկոլ”-ի տեխնիկական մասնագետ Եվգենի Շպաչուկը ներկայացրեց  ոլորտի վերջին նորամուծությունները, աշխատանքային նոր պահանջները:  “Սարմե Գրուպ”-ի ռուս […]

Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությանը մասնակցելու են Կանադայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը/վիդեո/

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն  Հրաչ Ջաբրայանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում համաժողով է կազմակերպել, որին մասնակցելու են կանդադահայ գործարարներ, “Դանդի Փրիշս Մեթալս”-ի բաժնետերերը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգեւորականներ, Կանադայի աշխատանքի նախարարը, Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը: Համաժողովին հրավիրված եւ ելույթ է ունենալու  նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Henarana.am-ի հետ զրույցում […]

Նախարարն ու դեսպանն ամփոփեց “Թվինինգ”-ը

Երեւանում այսօր տեղի է ունեցել “Աջակցություն դատական համագործակցությանը” ԵՄ “Թվինինգ” ծրագրի փակման միջոցառումը, որին ներկա է եղել  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը,  ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը,  Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել “Թվինինգ” ծրագրի կազմակերպիչներին եւ նշել, որ ՀՀ […]

Մասնագիտական դասընթաց սահմանամերձ գյուղերում

  Սահմանամերձ գյուղական համայնքներում այսօր առկա է զբաղվածության խնդիրը։ “Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն” հասարակական կազմակերպությունը փետրվար ամսվա ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել մարզի համայնքներում, որոնց արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում կա սպասարկման ոլորտի մասնագետների (վարսահարդարների, դիզայներների եւ այլն) պահանջարկ: Խնդիրը լուծելու համար “Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն” ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ […]

Մենք երբեք չենք կոտրվելու և պայքարելու ենք համառորեն. Չինարիի գյուղապետը Կարեն Պետրոսյանի մասին /վիդեո/

Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց Ադրբեջանը անցավ կտրուկ ու ոչ իրատեսական՝ դիվերսիոն քայլերի: Հայակական կողմը միշտ էլ զգոն էր, սակայն մենք երբեք չենք կրակել գյուղերի ու բնակելի տարածքների ուղղությամբ: Ազնվությունը ընդդեմ անազնվության արտահայտությունը այսօրվա համար չէ: Մենք գտնվում ենք հակամարտության ոչ ցանկալի իրավիճակում, բայց վստահ ենք, որովհետև հաղթել ենք ու պատրաստ ենք հաղթելու….Տավուշի մարզի […]

Գովազդը, համեղ խեցգետինն ու մանրը

Henaran.am-ը շարունակում է ուսումնասիրել սրճարանների ամառային առաջարկները: Այս անգամ որոշեցինք գարեջուր ու խեցգետին վայելել “Թոմաս”-ում: Չնայած համեղ ու թարմ խեցգետիներ էին, սակայն սրճարանը իր գովազդով “մոլորեցրել” է սպառողին:  “Վճարում ենք 2000 դրամ եւ վայելում անսահմանափակ խեցգետիներ սկսած ժամը 20-ից”՝ գրված է սրճարանի Ֆեյսբուքի էջում, բայց արի ու տես խեցգետինները պիտի վայելես մինչեւ 23.30-ը: Այս մասին […]

Թողեք մարդիկ իրենց գործն անեն.հորդորում է պատգամավորը

Բազմիցս տարբեր առիթներով նշել եմ ՝ Արտաքին քաղաքականության ամբողջական հանրայնացումն ու վերլուծությունը վտանգավոր է, իսկ քննարկումը միայն թշնամու ջրաղացին է ջուր լցնում.. Գաղտնիք չէ, որ հայկական մեդիայում պատվիրված եւ ակհնայտ զրպարտելու միտումով հոդվածների եւ ոչ պրոֆեսիոնալ վերլուծությունների պակաս չի զգացվում  Դա առավել ցայտուն դրսեւորվեց վերջին շրջանում սահմանին լարվածության աճի ժամանակ ԱԳՆ հասցեին հնչող քննադատություններում: Մի շարք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի