11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմեն Աշոտյանը Տարտուի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Էստոնիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան, և հանդիպում ունեցել ռեկտորի, ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հետ կապված  մի շարք հարցեր, մասնավորապես,  ուսանողների և դասախոսների փոխանակման և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 Էստոնական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի բուհերին՝ եվրոպական գիտակրթական նախագծերում ընդգրկվելու հարցում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Տարտուի համալսարանում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան լսարան:
Տարտուի համալսարանում  նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ ՛՛ԵՄ-Հայաստան. հարաբերությունների հեռանկարներ գիտակրթական ոլորտում՛՛ թեմայով: Նախարարը ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր: Դասախոսության ավարտին Ա. Աշոտյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Այդ համատեքստում նախարարը հատուկ ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես քրիստոնեական աշխարհի և եվրոպական քաղաքակրթական հիմնական հենարան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ