28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հայ անձնասպանների խումբը գրավեց Փարիզում՝ Թուրքիայի հյուպատոսարանը. 33 տարի անց /վիդեո/

33 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 24-ին  Փարիզի  Հոսման պողոտա, թիվ 170 հասցեում Թուրքիայի Հանրապետության հյուպատոսարանը դարձավ հայ երիտասարդների գրավյալ տարածքը: 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ, զինված ատրճանակներով, ինքնաձիգներով եւ պայթուցիկներով, գրոհում են լավ պաշտպանված այս տարածք եւ հաշված րոպեների ընթացքում դա գրավում, պատանդ վերցնում շուրջ 60 հոգու:

Փոխհրաձգության ժամանակ սպանվում է թուրք պահակներից մեկը, վիրավորվում մարտիկներից երկուսն ու փոխհյուպատոսը: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ)՛՛Եղիա Քեշիշյան՛՛  անձնասպանական խմբավորման  իրականացրած ՛՛Վան՛՛գործողությունը, որը կոչված էր պատմական դառնալու հայկական ազգային ազատագրական շարժման տարեգրության մեջ:

Պատմական էր դառնալու նաեւ չորս տղաների դատավարությունը:

՛՛1975 թվականից սկսվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարը ու դրանից առաջ 73 թվականին Գուրգեն Յանիկյանի անհատական ակտը արդեն կար ու արդեն աշխարհը սկսել էր խոսել ԱՍԱԼԱ-ի մասին՛՛,-մեզ հետ զրույցում նշեց ՛՛Վան՛՛ գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

՛՛Երկու խմբի էինք բաժանված ու առավոտյան ժամը 11-ին հյուպատոսարանի շենքի մուտքի մոտ հավաքվեցինք: Մեր մուտքը դեպի հյուպատոսարանի 2-րդ հարկը եղավ շատ հեշտ, քանի որ կար ծրագիր և ասեմ, որ միշտ բախտն էլ կար: Մտանք հայտարարեցին՝ նստեք բոլորդ դեսպանատունը գրավում ենք՛՛:

Վազգեն Սիսլյանը վիրավորվեց ֆրանսիացի ոստիկանի կրակոցից: Անձնասպանության գնացած մարտիկը այսօր հուզումով է հիշում այդ պահը.՛՛Առաջին փամփուշտը գլխիս կողքով անցավ՝ պատին գնաց, երկրորդը արդեն կպավ ինձ, իսկ Հակոբը վիրավորվեց 7 փամփուշտով՛՛:

Վազգենը հանձնվեց առաջինը: Նա երկար ժամեր ծանր վիրավորմամբ էր ու արնաքամ էր լինում.՛՛Ես ահագին ծանր վիրավոր էի: 7 ժամ հետո ստիպված հանձնվեցի ու դրանից հետո 5 օր ես կոմայի մեջ էի: Կոմայից արթնանալուց հետո իմացա տղերքի մասին՛՛,-հիշեց Վազգենը և խոսեց իր հայտնի մատներով հաղթանակ պահած նկարի մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ