12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը “հայ” բառը համարել է “տգեղ մեղադրանք”

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը  նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հակահայկական սկանդալային հայտարությունը արդարացրել է, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «Gazeteport» լրատվական կայքի տեղեկացմամբ` նախընտրական շրջանում թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերից հնչած Էրդողանի այնխոսքերը՝ թե «Ինձ շատ են վիրավորել, ներողություն, ինձ անգամ հայ են անվանել»,  Թուրքիայի  Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը քննել է և եկել հետևյալ եզրակացության.  «Եթերում նախագահ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով իրեն ուղղված այն քննադատություններին, թե խտրականություն սերմանող քաղաքականություն […]

Բա որ չկա, ինչո՞ւ եք գրում… Աբրահամյանը ՛՛տոպկեց՛՛

Կառավարութունն այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի Ադոնց փողոցում Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրում:  Նախագծում նշվում է, որ շենքային համալիրի կառուցման նախագծով բնակարանների դիրքերը փոփոխված են, միայն դեպի բակ նայող բնակարանների քանակը էապես կրճատվել է, ինչի արդյունքում առկա գործակիցների կիրառմամբ 1քմ միջին գինը ողջ շենքի մասով ավելացել է, կազմելով 297,830 դրամ՝ որոշմամբ հռչակված 276,500-ի […]

147 միլիոն դրամ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի գյուղերին

Կառավարությունը պահուստային ֆոնդից 147 միլիոն դրամ է հատկացնելու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների լուծման համար: Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում համայնքային հանդիպումների ժամանակ բարձրացվել են մի շարք խնդիրներ, և վարչապետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական՝ նշված խնդիրները կարգավորելու համար: Մասնավորապես գումարը […]

Անվճար դեղեր կտրամադրվեն նաև անհաս նորածիններին

ՀՀ կառավարության որոշմամբ` Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի թվում ավելացում է կատարվել: Անվճար դեղեր կտրամադրվեն նաև անհաս նորածիններին, ովքեր շնչառական խանգարման համախտանիշ ունեն:   Առողջապահութան նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստին նշել է, որ սա կնպաստի մանկական մահերի թվի նվազմանը:   

Սարսափելի վրաերթ. հետիոտնը մեքենայի հարվածից մի քանի մետր թռել է /վիդեո 18+/

Օրերս դաժան վրաերթ է տեղի ունեցել Պետրոզավոդսկում, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում, տեղեկացնում է Петрозаводск сегодня-ն: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկու տղամարդ փողոցն անցնում հետիոտնի համար չնախատեսված վայրում, իսկ նրանց ուղղությամբ ընթանում է Շեւրոլե Լանոս մակնիշի մեքենան: Տղամարդկանցից մեկին հաջողվում է մի կողմ փախչել, իսկ մյուսը ընկնում է մեքենայի տակ, որին մեքենան մի […]

“Մերը ձրի ա” /վիդեո/

Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղը 1500 բնակիչ ունի: Գյուղապետ Հովիկ Պողոսյանի խոսքով, արտագաղթ չկա: “Սեզոնային՝ մեկնում են արտագնա աշխատանքի ու հետ գալիս տուն”,-ասաց նա: Գյուղամիջում Henaran.am-ի զրուցակից երեխաները ասացին, որ դպրոցն ավարտելուց ու բանակում ծառայելուց հետո հավանաբար չեն վերադառնա գյուղ: “Գյուղում հետաքրքիր բան չկա”,-ասացի՝առաջարկելով օգտվել իրենց “ֆայտոնից” եւ մեկ-երկու պտույտ գործել գյուղում:   -Փող չունեմ,-կատակեցի: -Սա […]

Այսօր բացառված է լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել. Սեյրան Օհանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այսօր շատերը այցելում են զորամասեր, ինչ-որ բաներ են հայտարարում, սակայն նրանց գործը չի երևում, խոսք է մնում: Ըստ պատգամավորի` այսօր կարելի է մարտական հերթապահություն կրող դիրքապահների համար պայմանների բարելավման վրա ուշադրություն դարձնել:  ”Հովանավորներից շատերն են օժանդակում կրթօջախներում լսարանների կամ դպրոցների բարելավմանը, այս նախադեպը, […]

Շուկայի տնօրենի սպանության տեսանյութը հայտնվել է համացանցում /վիդեո/

Օրերս վարձու մարդասպանը սպանել էր Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող «Մրգային դրախտ» շուկայի սեփականատեր Ռոբերտ Ցամայեին: Ոստիկանությունից ИТАР-ТАСС-ին տեղեկացրել էին, որ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է գործարարի վրա եւ անհետացել: Այժմ համացանցում է հայտնվել սպանության տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է տղամարդը քայլում դեպի մանկահրապարակ, երբ անհայտ անձը մոտենում է նրան, կրակ բացում եւ […]

Ինչու է մարզահամալիրը փոխանցվել ՊՆ-ին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ամիսներ առաջ նամակով դիմել էր կառավարությանը` խնդրելով պարզաբանել, արդյոք ճիշտ են լուրերը, որ Մարզահամերգային համալիրը այսուհետև գտնվում է ՊՆ հաշվեկշռի վրա: Նրա փոխանցմամբ` հուլիսի 26-ին իրեն պատասխանել են, որ 100% բաժնետոմսերը գտնվում են Մուրադյանների ընտանիքի ձեռքում, և ՊՆ որևէ առնչություն չունի դրա հետ: ”Կարճ […]

Աշոտյանը մեկնում է

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ  քննարկումներ Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքների, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի