30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

”Հրահրողներ կան”. կառավարությունը չի հանդուրժելու

Կառավարության շենքի առաջ այսօր կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել տանավաճառների աշխատակցիները, ովքեր դժգոհում են ”Շրջանառության հարկի” օրենքում հոկտեմբերի մեկից գործարկվող փոփոխությունների դեմ: Նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց խնդիրները, որ առաջ են քաշում ՓՄՁ-ները: “Մեր համար զարմանալի ու անհասականալի է ՓՄՁ սուբյեկտների կողմից ներկայացված անհանգստությունը ”Շրջանառության հարկի” օրենքի ու հարակից օրենքների վերաբերյալ”,-ասաց փոխնախարարը` հավելելվ, որ նրանք անհագստանալու ոչինչ չունեն, ու դրա մասին վկայում են  այն կարգավորումները, որ կան օրենքում:

Վ. Միրումյանը նշեց, որ այս փոփոխությամբ` շրջանառության հարկի դրույքաչափը դարձնել 3.5 տոկոսիս մեկ տոկոս, հարկային բեռի կտրուկ թեթևացում է, փոխարենը ՓՄՁ-ները փաստաթղթով իրենց ձեռքբերումները պետք է հիմնավորեն: Ավելին, ըստ փոխնախարարի, դա ուղղված է խոշոր ձեռնարկատերերի նկատմամբ վարչարարության խստացմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ կառավարությունը խնդիր չի դրել ճնշելու փոքր ու միջին բիզնեսին: ”Մենք ամեն ինչ անում ենք, որ աջակցենք, որ մեր երկրում կայանա փոքր ու միջին բիզնեսը, չենք հանդուրժելու, որ սա դառնա հարթակ, որ կնպաստի` խոշորներին հարկերը դուրս բերել պետական բյուջեից: Ուղղակի մեր խնդիրը պետք է լինի խոշորը, մեր նպատակը դա է, մեր փոքր ու միջին ձեռնարկատեր քաղաքացիներն էլ են դա հասկանում, ուղղակի կան հրահրողներ, որ տարածում են անհիմն տեղեկատվություն, որ կառավարությունը ցանկանում է ճնշել փոքր ու միջին բիզնեսին”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ