29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահն իր ելույթում մի շարք կարեւոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով,  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Նյու Յորքում ընթացող՝ Միավորված ազգերի կազմակերպության /ՄԱԿ/ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթին, ասել է, որ նախագահը հանդես եկավ ոչ միայն որպես համահայկական առաջնորդ, այլեւ որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան:

“Ելույթում կարմիր թելի պես երևում էր ազգային շահը և հայրենատիրության ու պահանջատիրության գաղափարը: Նախագահն իր ելույթում մի շարք կարևոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը: Ես այն որակում եմ որպես ազգային պետական գործչի հայեցակարգային ելույթ, որում կային հստակ ազդակներ, որոնցով լույս էր սփռվում շատ իրադարձությունների վրա”,- ասել է պարոն Շարմազանովը` նշելով, որ նախագահի ելույթի առաջին հստակ մեսիջն այն էր, որ Հայաստանը շարունակելու է պայքարը Ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ:

“Նախագահը փաստեց, որ Հայաստանը շարունակելու է պահանջատիրության ու հայրենատիրության իր հաղթարշավը, և դա մեսիջ էր ողջ աշխարհի հայերին ու համաշխարհային առաջադեմ մարդկությանը:  

Երկրորդ մեսիջն այն էր, որ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Նախագահը հստակ նշում է, որ Հաաստանը, հավատարիմ մնալով իր ստանձնած պարտավորություններին, տարածաշրջանում խաղաղության և կայունության շահին, երբեք Թուրքիայի հետ չի խոսել նախապայմանների լեզվով, և Հայաստանն է նախաձեռնել առանց նախապայմանների հարաբերությունները: Մինչդեռ ի պատասխան դրա՝ Թուրքիան ո´չ միայն չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները, այլև՝ խախտեց բոլոր պայմանավորվածությունները ո´չ միայն Հայաստանի, այլև առաջին հերթին՝ միջազգային հանրության հետ՝ ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և ՌԴ-ի”,- ասել է ԱԺ փոխնախագահը` նշելով, որ  Թուրքիան փորձեց շանտաժի լեզվով խոսել հայերի հետ, նախ՝ սկսեց խեղաթյուրել իրականությունը` փորձելով նաեւ խնդիրը կապել ԼՂ հարցի հետ:

“Նախագահի մեսիջն էր, որ կա սուրբ հայրենիք, որը չի կարող առուծախի առարկա դառնալ, եւ երկրորդ, որ Հայաստանի համար գերակայում է ազգային ու պետական շահը, որը երբեք չի կարող սակարկման առարկա դառնալ: Եւս մեկ մեսիջ էլ այն էր, որ խոսելով ՄԱԿ-ի ամբիոնից ԼՂ-ի մասին՝ Նախագահ Սարգսյանն օգտագործում է “ազատ Արցախ” բառակապակցությունը՝ այդ եզրույթով ցանկանալով նշել, որ Արցախի ազատությանը, անկախությանն այլընտրանք չկա. դա է որոշել Ղարաբաղի ժողովուրդը”,- ասել է նա:

Եւս մեկ մեսիջ, ըստ Է. Շարմազանովի, այն է, որ Նախագահը բարձրացրել է ԻԼԻՊ-ի կողմից Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման հարցը և ասել, որ սա ոչ թե կրոնական, այլ ողջ մարդկության խնդիրն է:

ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ հաջորդ մեսիջը լույս է սփռում ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևի վրա՝ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ցույց է տալիս, որ ադրբեջանական քարոզչամեքենան ոտքից գլուխ կեղծ է:

“Եւ այդ 4 բանաձևն իրականում խախտում է և խախտել է Ադրբեջանը, ո´չ թե Հայաստանն ու Արցախը: Ավելին՝ նա նշում է, որ հենց այդ բանաձևերում նշված է, որ Ադրբեջանը պետք է ուղիղ կապ հաստատի ԼՂ-ի հետ, այսինքն՝ բանակցի ԼՂ-ի հետ, քանի որ այդ բանաձևերով ընդունվում են, որ հենց ԼՂ-ն է կոնֆլիկտի կողմը: Այդ առումով Ադրբեջանի այսօրվա վարքագիծը, որ չի համաձայնվում բանակցությունների սեղանի շուրջ նստել ԼՂ իշխանությունների հետ, նշանակում է, որ հենց Ադրբեջանն է արհամարհում այդ բանաձևերը”, – ասել է նա` նշելով, որ ԼՂ ինքնորոշման առումով շատ կարևոր է, որ Նախագահ Սարգսյանը մեսիջ է հղում ողջ միջազգային հանրությանը, որ խնդրի լուծումը բացառապես հանրաքվեն է՝ զուգահեռ տանելով Շոտլանդիայում օրերս անցկացված հանրաքվեի հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ