22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վագրը գազանանոցում հոշոտել է դեռահասին /վիդեո/

Նախօրեին Հնդկաստանի գազանանոցներից մեկում սպիտակ վագրը հոշոտել է դեռահասին, ով հայտնված է եղել նրա վանդակում: Ականատեսները պնդում են, որ դեռահասը, ամենայն հավանականությամբ` դպրոցականը, ինքն է թռել վագրի վանդակը: Նա անցել է ճաղավանդակն ու վայր է ընկել, հաղորդում է BBC-ն:

Սարսափած դեռահասը քարերով խփել է վագրին, սակայն գիշատչին դա չի կանգնեցրել, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ նա հոշոտել է տղային: Ականատեսները փորձել են շեղել վագրի ուշադրությունը` նրա վրա քարեր նետելով, սակայն դա չի գնել: Մինչ գազանանոցի աշխատակիցները վրա են հասել, տղան արդեն մահացած է եղել:  

Վարկած կա, որ տղան հարբած է եղել, այդ պատճառով էլ նետվել է վագրի վանդակը: Դեռահասի ինքնությունն առայժմ պարզված չէ: Ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ