02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի տարածքային և մարզային  կառույցների ղեկավարների հետ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոփոխված կազմով սա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը և նախանշեց առաջիկա անելիքները:

Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խոսեց մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին, պատմեց նախատեսվող միջոցառումների մասին:

Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների: Խոսեց կազմակերպչական հարցերի, բարեփոխումների փաթեթների` հատկապես հարկային և մաքսային բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, տարածքային համաչափ զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում և հատկապես մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման կարևորությանը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ սահմանապահ գյուղերին կտրվեն արտոնյալ պայմաններ:

Վարչապետը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին և լսեց նրանց առաջարկները:

Հարցերը վերաբերում էին  կազմակերպչական խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին, կառավարության ծրագրին:

Կառավարության ղեկավարը հորդորեց երիտասարդներին օգտագործել իրենց ակտիվությունը` ի նպաստ ոլորտային ծրագրերի:

Հանդիպման ավարտին երիտասարդներից մի քանիսը ստացան կուսակցության անդամության տոմսերը կուսակցության նախագահի տեղակալից:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ