12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեռելոց է. աշխատանքային օր կլինի սեպտեմբերի 27-ը

Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին. այսօր մեռելոց է:  Երեկ Հայ առաքելական եկեղեցին  նշում էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Հիշեցնենք, որ եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմները:  Նշենք նաև, որ այսօրվա փոխարեն աշխատանքային օր է լինելու սեպտեմբերի 27-ը: 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:  Կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդևին մաղթել է քաջ առողջություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ  կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են […]

Նախագահը Տավուշում ներկա է գտնվել նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահը Խաչվերաց տոնին ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը: Նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվել է սուրբ Պատարագ:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝   Սեպտեմբերի 14-18-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 3-4 աստիճանով, այնույետև էապես չի փոխվի:   Երևանում“  Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան […]

Սեյրան Օհանյանը մասնակցել է Միասնության օրվան նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Արդեն երկրորդ տարին է Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցները:  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց միջոցառման […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր պրոֆեսիոնալիզմի և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից […]

Կայացավ ԲՀԿ Երիտասարդների Միության կոնֆերանսը

Ս/թ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն էր բարձրաձայնել  երկրում ընթացող քաղաքական, հասարակական և տնտեսական բոլոր այն գործընթացների մասին և գտնել դրանց լուծման ուղիները, որոնք մեծապես հուզում են հասարակությանն ու նրա ամենադինամիկ շերտին՝ երիտասարդությանը: Կոնֆերանսի շրջանակներում հավաքագրվել և ուսումնասիրվել են ԲՀԿ Երիտասարդների Միության 63 տարածքային կազմակերպություններից՝ ստացված և ժողովրդին […]

Լուիզան ՛՛գնդակով ՛՛ վարժությունը կկատարի Թուրքիայում /վիդեո/

՛՛Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվում եմ 8 տարեկանից: Սկզբում երբ որոշեցի զբաղվել մարմնամարզությամբ ՝ մասնագետները սկզբում գտան, որ տարիքս արդեն մեծ է: Սակայն տեսնելով իմ ներուժը և այն հանգամանքը, որ ես փխրուն և ճկվող կազմվածք ունեմ որոշեցին ընդունել մարմնամարզության դպրոց՛՛,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանի չեմպիոն Լուիզա Սադյանը: Լուիզան ապրել և հասակ է առել Հայաստանից հեռու՝ Սանկտ […]

ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը դրամական միջոցներ է հատկացրել Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների խաղահրապարակի կառուցման ծրագրի համար

Սեպտեմբերի 12-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի միջազգային գործակալություններում աշխատող հայ կանայք, կին դիվանագետներ և դիվանագետների կանայք: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան […]

ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպության հավաք՝ Ծաղկաձորում

Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն ընթանում է ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ: Հավաքն առավելապես ունի գախափարախոսական ուղղվածություն։ Այս 2 օրերի ընթացքում անցկացվել են «Ով է Գարեգին Նժդեհը մեզ համար»  և «Երիտասարդության ակտիվության կարևորությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրերով քննարկումներ, «Միասնական երիտասարդության կարևորությունը հայ իրականության մեջ» թեմայով դասախոսություն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի