12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որքանով է Հայաստանը քայքայում օզոնային շերտը

Այսօր օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրն է, և Հայաստանը ևս անմասն չի մնում այս խնդրից: ՀՀ-ը միացել է օզոնային շերտի մասին Վիեննայի կոնվենցիային և օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը: ‘’Կառավարության որոշմամբ էլ` Հայաստան արգելվում է թե հին, թե նոր քլորաֆտորաածխածնային սառնարանների մուտքը, ինչը ամենից շատն է վնասում օզոնային շերտին’’ – տեղեկացրեց ԲՆ Օզոնի […]

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երեւան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ երեկոյան ժամանել է Երեւան: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր էջում: Նա մասնավորապես գրել է. “Քիչ առաջ ժամանեցի Երեւան: Առավոտյան հանդիպումներ եմ ունենալու կառավարության անդամների հետ”:

՛՛Պետք չէ ավել-պակաս լեզու ծռել, անբարոյական էությունը ցուցադրել …՛՛

“Եթե նա կասկածներ ունի մեր տվյալների վրա, խնդիր չկա, թող մի անկախ ընկերությանը պատվիրի` հարցումներ անեն` Գորիսում ու Սյունիքում ընդհանրապես ոնց են վերաբերվում Բուդաղյան-Սուրիկ Խաչատրյան ընդհարմանը, և պետք չի ավել-պակաս լեզու ծռել, անբարոյական էությունը ցուցադրել”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն` արձագանքելով Արա Բուդաղյանի բաց նամակին: Հիշեցնենք, որ Ա. Ադիբեկյանի հրապարակած տվյալների […]

Վրացիները ջարդում էին ապակիները

Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը հրավիրված ասուլիսին անդրադարձել է Ռուսաստանում ջավախահայության խնդիրներին: Բանախոսը երիտասարդ տարներին կոմերիտմիության նախագահ լինելով՝ ՛՛դարձել է առաջնորդ և վստահություն է վայելել և վրացի, և հայ երիտասարդների մոտ՛՛: -Վրացիների հետ իմ հարաբերությունները վատացան սուրբ Նշան եկեղեցու շինարարության շուրջ առաջացած աղմուկից հետո: Վրացիները մեր նկատմամբ բավականին ագրեսիվ տրամադրվեցին: Դա պատճառ եղավ, որ […]

100-ից ավելի դպրոցականեր թունավորվել են շմոլ գազից

Ամերիկյան Իլլինոյս նահանգում դպրոցներից մեկում գազի արտահոսքից մոտ 140 դպրոցական եւ մեծահասակ է թունավորվել, որոնք շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Ժիրար քաղաքի գազի արտահոսքը հայտնաբերվել է միայն այն բանից հետո, երբ դպրոցականները սկսել են բողոքել սրտխառնոցից: Հիվանդանոց է տեղափոխվել 105 երեխա եւ 30 մեծահասակ, բարեբախտաբար, նրանցից ոչ ոք լրջորեն չի թունավորվել, նրանք բոլորը գիտակցության մեջ են […]

Բուդաղյանի բաց նամակը

Արա Բուդաղյանը բաց նամակ է հղել “ահարոն ադիբեկյանին ու նրա նմաններին”. Ձեզ  նման ստորաքարշ և վաճառված  “մարդկանց” դատական ատյաններ քարշ տալու մտադրություն չունենք, քանի որ մեր շահերի պաշտպան,փաստաբան Հայկ Ալումյանը զբաղված է ավելի կարևոր և նպատակային գործով,սակայն մի վերջին անգամ զգուշացնում ենք,որ անբարոյականների ցուցակում “համալրվելու” և Սյունիքի ժողովրդի անունից հանդես եկող ցանկացած մեկը վտանգի տակ է դնում […]

Կաբաեւան ընդունել է առաջարկը

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր արդեն նախկին պատգամավոր Ալինա Կաբաեւան գլխավորելու է “Ազգային մեդիա խմբեր” հոլդինգի տնօրենների խորհուրդը, գրում է Ria.ru-ն: Այդ մասին տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը: “Ալինա Մարատի Կաբաեւան, ով 6 տարի է գլխավորում է “Ազգային մեդիա խմբեր” հոլդինգի հասարակական խորհուրդը, ընդունել է առաջարկը՝ զբաղեցնել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը”,-  նշվում է Կաբաեւայի […]

՛՛Աշոտյանի նման սելֆի անենք՛՛ /վիդեո/

Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցի աշակերտները ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ասելու բան չունեին: “Նորմալ դասի ենք գնում, մի քիչ լավ չենք սովորում”,-ասացին: Աշակերտները, սակայն ցանկացան Աշոտյանի նման նկարվել: Նրանց խնդրանքը չմերժեց մեր լուսանկարիչը եւ համատեղ սելֆի ստացվեց: Իսկ թե ինչ մասնագիտություն են ընտրելու նորկյանքցի աշակերտները՝ տեսանյութում:

Գործող սահմանադրությամբ` իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի/վիդեո/

 ’’Այսօրվա սահմանադրությամբ` գործող իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի, և ընդդիմությունը դրա համար անհանգստանալու ոչ մի պատճառ չունի’’,-կարծում է  ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Ասածը հավաստելու համար բանախոսը մի քանի օրինակ մատնանշեց գործող Սահմանադրությունից: ’’Անհրաժեշտ է, որպիսի իշխանությունների հստակ բաժանում լինի և նախագահը և կառավարությունը հստակ իմանան իրենց պարտականությունները: Մինչև հիմա չենք նկատել, որ որևէ […]

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի