20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոսկվան կանի՞ դա

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ քառյակը օլիգարխիայի և ռևանշիզմի համագործակցություն է: “Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի և իրեն այլընտրանք անվանող մեկ ուժի աշխատանքային խորհրդակցություն է այդ քառյակ կոչվածը, ոչ ավելին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

“Ինչպես ընդունված է ասել` ոչ իշխանական ուժերի համագործակցությունն է այս կամ այն հարցի քննարկման ժամանակ, որոնք ինչպես նկատում ենք, Ազգային ժողովում այդքան էլ հաջողությամբ չեն պսակվում, որովհետև  բոլոր այն հարցերը, որոնց համար նրանք փորձել են պայքարել, պայքարը չի ստացվել, քանի որ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն ու առանց փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու տանում է առաջ”:

Դիտարկմանը, որ այդ համագործակցությունն խորհրդարանի պատերից փողոց է դուրս գալիս, Ա. Բադալյանն արձագանքեց. “Այդ համագործակցությունը կարող է տեղի ունենալ և խորհրդարանում, և խորհրդարանից դուրս: Խնդիրն այն է, որ այդ քառյակը, իսկ ինչպես հիմա անվանում են եռյակը, միմյանց հետ իրավաբանորեն ձևակերպված միություն չեն, դա կուսակցությունների դաշինք չէ, դա խորհրդակցական մարմին է:

Այո, նրանք խորհդակցում են Ազգային ժողովում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ են անցկացնում, փորձում են համատեղ գործունեություն իրականացնել ԱԺ-ի պատերից դուրս` մարզերում, ինչ-որ համատեղ այցելություններ և այլն, բայց դա դաշինք չէ, որ պառակտվի կամ չպառակտվի, ներկա պահին երեք ուժերի համագործակցություն է ընդամենը”:

Փորձագետը շեշտեց` եռյակն այս փուլում սահմանադրական բարեփոխումների դեմ է հանդես գալիս, սակայն մեկ այլ հարցում նրանք չեն համագործակցում: ”Հիշում ենք չէ, որ նախագահի հրաժարականի  հետ կապված երկուսը կողմ են հրաժարականին, երկուսը կողմ չեն”:

Ամեն դեպքում մարզային այցելությունների ժամանակ նրանք խոստումներ են տալիս, արդյոք հասարակությունն այդ համագործակցությունից ինչ-որ բան սպասում է.

“Քաղաքական իրավիճակը երկրում կարող է թեժացնել կամ չթեժացնել ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը, անգամ դաշինքը, աշխատանքային խորհրդակցությունը:Ոչ, երկրում իրավիճակը կարող է թեժացնել հասարակությունը, եթե ինքը դա ցանկանում է, բայց ես այսօր չեմ տեսնում հասարակության ցանկությունը` թեժացնելու քաղաքական իրավիճակը Հայաստանում”:

Փորձագետի խոսքով՝ ճիշտ չէ կարծել, թե եռյակը կամ քառյակը կարող է, առանց հասարակական իրավիճակը հաշվի առնելու որևէ արդյունքի հասնել: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, Հայաստանի նման երկրներում իշխանափոխությունը պետք է ցանկանա “հովանավոր” երկիրը:

”Հայաստանում իշխանափոխություն կարող է իրականացնել միայն Մոսկվան: Եթե քառյակը ցանկանում է Հայաստանում իշխանափոխություն անել, առաջին հերթին պիտի դիմի Մոսկվայի աջակցությանը` հաշվի առնելով, որ Հայաստանի հասարակությունն այլևս չի հետաքրքրվում այս երկրի ապագայով, իսկ կստանա, թե չի ստանա, դա արդեն այլ հարց է”:

Ըստ մեր զրուցակցի` Մոսվկան հիմա, երբ ՀՀ-ը դեռ ԵՏՄ անդամ չէ, ռուսերենը հատուկ կարգավիճակ չունի, Սահմանադրությունը չի փոփոխվել, չի գնա նման քայլի: “Երբ դրանք կլուծվեն, կարծում եմ, դրանից հետո Ռուսաստանն իր խոսքը կասի”,-եզրափակեց Ա. Բադալյանը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ