26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կաշառակեր գործչին գցել են աղբարկղը /վիդեո/

Ուկրաինական “Աջ սեկտոր” ազգայնական խմբավորման անդամները որոշել են ինքնություն պատժել քաղաքական գործչին, ով մեղադրվում է կաշառակերության մեջ: Նրանք Օդեսայի քաղաքական գործիչ, տեղի սոցիալական ապահովության ընկերության տնօրեն Օլեգ Ռուդենկոյին նրա աշխատավայրի մոտակայքում սկսել են հարցաքննել, թե որտեղից նրան կուտակած միջոցներն ու մեծ հարստությունը, ապա ազգայնականները՝ վերցնելով տղամարդուն, նետել են նրան աղբարկղը:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին

Սեպտեմբերի 8-ը Լրագրողների համերաշխության օրն է: 1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին եւ ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV Կոնգրեսի որոշմամբ սեպտեմբերի 8-ը հռչակվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական եւ թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս […]

Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։ ՀՀ ՊՆ հանրային կապերի ու տեղեկատվության վարչության հաղորդման համաձայն  զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևանում`  Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրդեհ

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի տարածքում ՝ 10 պտղատու ծառ և խաղողի վազեր, հարակից մոտ 1500 քմ չոր խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում ՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի գերեզմանատանն ՝ 5000 քմ, Սևան քաղաքի հոգեբուժարանին հարակից […]

Գրելու եւ բզբզելու բան կունենանք, ուրեմն ի զեն….

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Այսօր սկսվող ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկված է 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր: Չեմ կասկածում՝ ակտիվ պատգամավորները դարձյալ ակտիվ կլինեն, պասսիվների մի մասը կփորձի […]

Ի՞նչ արժի օծանելիքը՝ ՀՀԿ-ական տատիկի հարցը /վիդեո/

Սեպետեմբերի 6-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստը լուսաբանող լրագրողներն “անհանգիստ” էին. չկար Հանրապետական տտաիկը՝ տիկին Սուսաննան: Ամենից շատ մտահոգ էր ԱԹԻՎ-ի մեր գործընկերուհին՝ Մարգարիտա Դավթյանը, ով նվեր էր պատրաստել տատիկի համար: Վերջապես նկատելով նրան՝ Մարգարիտան օծանելիքը նվիրեց տիկին Սուսաննային: Հանրապետական տատիկի արձագանքը՝ տեսանյութում:

Նախարարը իմ թիկնապահն է. Մագդալենա Նիկոլյան/վիդեո/

80 ամյա Մագդալենա Նիկոլյանը վստահ է, որ ուսանող դառնալով կարող է սովորել 18-20 տարեկան երիտասարդներից ետ չմնալով, նա գտնում է, որ դեռ անելիք ունի այս կյանքում և իր բաղձալի նպատակն է համարում ստանալ միջազգայնագետ-իրավաբանի դիպլոմը: Այդ հարցով Մագդալենա տատին դիմել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Վերջինս մեծագույն հարգանք ցուցաբերելով տարեց կնոջ նկատմամբ խոստացել […]

Սյունիքի մարզպետի հարց չի քննարկվել /վիդեո/

ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերում Սյունիքի մարզպետի թեկնածության հարց չի քննարկեվ: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:Երկուսուկես ժամ տեւած նիստում քննարկել են երկրի կարեւոր եւ արտաքին հարցերը: Մանրամասները տեսանյութում:

Աշխարհի հրաշալիքն՝ այլ տեսանկյունից. օրվա կադր

Մենք հայերս մշտապես դժգոհում ենք, որ մեր եկիրը մաքուր չէ. ամենուր աղբ է թափված: Բայց արի ո տես, որ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ եգիպտական բուրգերի մոտ ևս նման տեսարանի ենք ականտես լինում: Նույնն է նաև աշխարհի ամենաերկար գետի՝ Նեղոսի շրջակայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի