12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկ Հարությունյանի հեռանալու պատճառը.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի հարցին՝ ՛՛ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ […]

Աղվան Հովսեփյանն իր սանիկին նոր պաշտոն է խոստացել. Հրապարակ

”Հրապարակ՛՛ թերթը գրում է. Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո կրկին իր ՛՛ափսեում՛՛ է իրեն զգում, հարցեր է լուծում, պաշտոնների խոստումներ է տալիս: Վերջերս նախկին պատգամավոր, Աղվան Հովսեփյանի սանիկ Մխիթար Վարագյանը նեղ շրջանակում չի թաքցրել իր ուրախությունն ու կիսվել է, որ քավորն իրեն պաշտոն է խոստացել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Յուրի Վարդանյանի օրիգինալ նվերը ՝ Մայա Փանջիկիձեին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: “Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով […]

՛՛Երկրապահ՛՛ թե՞ ՛՛Ազատամարտի նվիրյալներ՛՛

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղը արծիվներ ծնեց: Արծիվներ, որոնք ճակատամարտեցին հանուն հայրենիքի և հաղթանակ տոնեցին Անկախության շեմին՝  երակների մեջ ոգեկոչելով հայրենիքի կենարար արյունը: Ազատամարտիկ Պետո Աղաբաբյանը եղել է հրամանատար, աստիճանաբար ավելի մեծ քանակությամբ մարդկանց ղեկավարելով Աղաբաբյանը զգաց պատասխանատվության արժեքը: Պատասխանատվությունը կյանքին էր վերաբերվում, պատասխանատվությունը կապվում էր հողի ու հայրենիքի հետ: Ազատամարտում ունեցած իր ակտիվ մասնակցությունից հետո […]

Ավանում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների` բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունները պետք է նոր որակի հասնեն

Այս տարի ամռանը Վիեննայում հայ-ավստրիական տնտեսական համաժողովի կայացումը, Ավստրիայի ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի և նրա հետ ավստրիացի գործարաների մեծաթիվ պատվիրակության այցելությունը Հայաստան,  ինչպես նաև Ավստրիական զարգացման գրասենյակի  բացումը Հայաստանում հուշում են, որ երկու երկրների միջև հասունացել է նոր մակարդակի տնտեսական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտություն: Ավելորդ չէ նշել, որ Ավստրիան, Եվրոպայի ամենազարգացած տնտեսություն […]

Թանկացումների նոր ալիք

Տնտեսագետներ Զոյա Թադևոսյանն ու Վարդան Բոստանջյանը գտնում են, որ ռուբլու արժեզրկումը բավական մեծ ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա: ”Ապրանքների գները պիտի թանկանան ՌԴ-ում, իսկ Ռուսաստանն առաջին գործընկեր երկիրն է ներմուծման գծով, հետևաբար, այն ապրանքներն, որ կներմուծվեն Հայաստան, կլինեն նախկին ժամանակաշրջանի համեմատ ավելի բարձր գնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զ. Թադևոսյանը: Ըստ նրա` այն, որ Հայաստանում ռուսական […]

Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները.

Quacquarelli Symonds բրիտանական կրթական-ուսումնական հետազոտությունների ընկերությունը ներկայացրել է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային աղյուսակը:  Ցուցակը գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որն առաջին անգամ Քեմբրիջի համալսարանի հետ նույն հարթության վրա է հայտնվում. երկուսն էլ կիսում են երկրորդ հորիզոնականը: Ահա այսպիսին է լավագույն ուսումնական հաստատությունների տասնյակը: 1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, 2. Քեմբրիջի […]

Ջուր չի լինի

”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի`  Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Ցուցարարները պատգամավորին աղբարկղն են գցել /վիդեո/

Նախօրեին Կիեւում կրկին բախումներ են տեղի ունեցել: Այս անգամ ընդհարումներ են եղել ազգային գվարդիայի եւ “Աջ սեկտորի” ազգայնականների միջեւ, որի ընթացքում “Աջ սեկտորի” ներկայացւոցիչները ձվեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ, տեղեկացնում է  RT-ն: Բացի այդ, համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են “Աջ սեկտորի” ակտիվիստները աղբարկղը գցում Ռադայի պատգամավոր Վիտալի Ժուրավսկիին: Բացի այդ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի