Մանկապղծություն. դատարանի մոտ թեժ է /ֆոտո/վիդեո/
”Ազատություն քաղբանտարկյալներին”,”Հայաստանն առանց քաղբանտարկյալների”,”Ազատ Հայաստան” պաստառներով և համապատասխան կոչերով այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ:
Ակցիային մասնակցում են նաև հասարակական և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ակցիան մեկնարկեց հիմնի հնչունների ներքո: ԱԻՄ անդամ Վրեժ Զատիկյանը հերթով բարձրաձայնեց քաղբանտարկյալների անունները: Ամեն անուն ազգանունից հետո մասնակիցները բղավում էին՝ ազատություն:
”Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի անդամ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ բոլոր քաղբանտարկյալներն էլ պիտի ազատ արձակվեն և նրանց միջև որևէ տարբերակում չի կարելի դնել, քանի որ միայն հարուցված գործերն են տարբեր:
Պատասխանելով անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ, պետական մեղադրողի կողմից պահանջված` պատժաչափին առնչվող մեր հարցին Սարուխանյանն ասաց.”Այդ ամենը մեկ բառով որակում եմ` մանկապղծություն: Մանկապղծության նման ստորություն է այն, որ անչափահաս Շահենին դատապարտում են հորը պաշտպանելու համար”:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում: