23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախարարը համաձայն է Իշխան Զաքարյանի դիտողությունների հետ

 ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ պալատի վերահսկող հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նա […]

Դեսպանի “շորտիկը”՝ եվրոպական արժեք

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին  տեղի ունեցավ “Երկրները` մեկ հարկի տակ” ամենամյա փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Փառատոնին հայաստանյան եւ արտերկերի արտադրող ու ներկրող ընկերություններ, միջազգային կազմակերպություներ,  ՀՀ- ում գործող բոլոր դեսպանատները եւ հյուպատոսությունները: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային,էթնիկ: Մրցանակաբաշխությանը տարբեր անվանակարգերում բոլորն արժանացան խորհդրանշական արձանիկի եւ դիպլոմների: Այն կազմակերպել էր “Նոր էջ” ամսագիրը/հիմնադիր “Ջի էՄ Ջի […]

Վարչապետին ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված խնդիրների մասին: Վարչապետը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը,  հանձնարարել պահպանել կատարվող աշխատանքների որակն ու ժամանակացույցը, վերլուծել առկա բացթողումների պատճառները՝ դրանք վերացնելու համար:  

Սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Ուորլիք

Այսօր` սեպտեմբերի 23-ին,  Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. “Այսօր Նյու Յորքում անհամբեր սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկմանը”,- գրել է նա:  

Կարևորվեց գործընթացների կանոնակարգումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկեց, որպեսզի օգտագործված սարքավորմներըհումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակիամբողջական նկարագրով ևենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։   Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն […]

Հեծանվորդը հրաշքով է փրկվում մահից /վիդեո/

Օրերս Մոսկվայում դաժան ավտովթար է տեղի ունեցել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում: Բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաները իրար են բախվում, ինչի արդյունքում մարդատար մեքենան խփում է անցնող հեծանվորդին:  Տեսանյութում երեւում է, թե ինչպես է նման վթարից հետո հեծանվորդը պարզապես հրաշքով ողջ մնում:

Որոնք են ՀՀԿ-ի նեղ կուսակցական շահերը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ առաջին երկու սահմանադրություններն այն սահմանադրություններն են, որոնք ձևավորել են պետական կառույցներն ու ենթակառույցները, սակայն հիմա անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու անցում խորհրդարանական համակարգին: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: ԱԺ նախագահն ընդգծեց` ՀՀԿ-ին, որպես կուսակցություն, ձեռնտու է այս գործող կիսանախագահական համակարգը` ելնելով նեղ կուսակցական շահերից: ”Համապետական […]

Հատուկ ջոկատայինները փորձեցին լռեցնել առևտրականներին

Քիչ առաջ իսկապես արտակարգ իրավիճակ էր  ստեղծվել Կառավարության շենքի դիմաց: ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛  ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ փակել են Հանրապետության հրապարակի մուտքը: Փակելով հարակից փողոցը նրանք պահանջում էին   չեղյալ հայտարարել օրենքը: Ցուցարարներին չի բավարարել վարչապետ՝ Հովիկ Աբրահամայանի հետ այսօր Կառավարությունում կայացած հանդիպումը և վարչապետի պատասխանները , որտեղ վարչապետը […]

”Մերսեդես Բենց”-ն ընկել է ձորը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Կողբ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին ”Մերսեդես Բենց C-180” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

29 նահանգ ցանկանում է առանձնանալ ԱՄՆ-ից /վիդեո/

Նախօրեին НТВ հեռուստաընկերության եթերից սենսացիոն լուր է հնչել: “Օրվա անատոմիա” հաղորդման հաղորդավարը հայտնել է, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 29-ը ցանկանում է առանձնանալ: “Ստորագրահավաքն արդեն ուղարկվել է Սպիտակ տուն, այդ ցանկության տակ ստորագրել է ավելի քան 350 000 մարդ”,- ասել է հաղորդավարը: Նա նշել է, որ ամենից շատ առանձնանալ են ցանկանում Տեխաս եւ Լուիզիանա նահանգները: Ավելի ուշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի