”Տեռոր չի լինելու”
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ արդեն երկու օր է, որ Գյումրիում ու Երևանում բողոքի ակցիաներ են կազմակերպվում ընդդեմ” Շրջանառության հարկի”: ”Գյումրեցիները վրդովված են”,-նշեց նա` հարցնելով, թե կառավարությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել:
Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ կառավարության քաղաքականության հիմքում ընկած է կարևորել ՓՄՁ-ները ու կառավարությանն քայլերն ուղղված են նպաստավոր միջավայրի ստեղծմանը: ”Դա արտացոլվում է 3.5%-1% դրույքաչափը իջեցնելով և 12 միլիոն բեռն իր վրա վերցնելով: Նպատակը առաջին հերթին ՓՄՁ-ներին օժանդակելու խնդիրն է’’,-ասաց նախարարը: Նա նշեց, որ փաթեթ են ներկայացնելու, որտող խոսվում է երիտասարդ ընտանիքների, սահմանամերձ գյուղերին օժանդակելու մասին:
‘’Այսօր կառավարությունը որդեգրում է նոր ֆինանսական քաղաքականություն’’: Նա հավելեց, որ ցանկացած կառավարություն շահագրգռված է օժանդակելու ՓՄՁ-ներին: ‘’Մենք որոշ առումով ուշացած ենք: Այսօր 72 հազար տնտեսվարողներից մինրև տասը միլիոն շեմն են ներկայացնում հաշվետվությունը: Հարկային մարմինները հոկտմեբերի մեից մյուս տարիներին ոչ մի ավելորդ գործողություններ չեն իրականացնում’’,-հավելեց Գագիկ Խաչատրյանը:
Պատգամավորն ասաց, որ իրենք էլ են ողջունում բարեփոխումները, բայց Շրջանառության հարկի հետ կապված մարդիկ կարծում են, որ չեն կարող փաստաթղթեր ձեռքբերել ու նախընտրում են դրույքաչափն ավելի շատ տալ: Գրիգորյանն ասաց, որ գյումրեցիները խնդրել են փոխանցել, որ եթե փոփոխություններ չկատարվեն, ապա իրենք վաղը կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը:
‘’Առևտրականների, բիզնեսմենների անհանսգտությունն արհեստական է, հարկային մարմինների կողմից ոչ մի գործողություններ չեն արվելու: Փաստաթղթավորման հետ կապված անհանգստությունները անհիմն են: Ենթադրությունները, որ հարկային տեսուչները գան, կոտորեն, տեռորի ենթարկեն, անհիմն են, բոլոր տարիներին հարկային տեսուչները չեն կոտորի ոչ մեկին, ոչ մի բիզնես չեն փակի”,-խոստացավ Ֆինանսների նախարարը: