26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

14-ամյա տղան ինքնասպան է եղել` ընկերուհու հետ վիճելու պատճառով

Սախալինում 14-ամյա տղան հոր զենքով կրակել է ինքն իրեն ու ինքնասպան եղել: Երեխան զենքը վերցրել է հոր չհրկիզվող պահարանից: Տղայի մայրն ասել է, որ նրա ինքնասպանության պատճառ կարող էր դառնալ ընկերուհու հետ վիճելու փաստը: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Արամայիս Գրիգորյանը կարևորել է …

 Այսօր “Անի Պլազա” հյուրանոցի “Անի” դահլիճում տեղի  է ունեցել  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը:   Աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը և կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը […]

Եզդի համայնքը դիմել է Ազգային ժողովին

Ազգային ժողովի նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ իրենց է դիմել եզդի համայնքը: ”Հյուսիսային Իրաքում ցավալի իրադարձություններ են տեղի ունենում, բացված է հաշվեհամար ու այն պատգամավորներն, ովքեր պատրաստ են ֆինանսական օժանադակություն ցուցաբերել, կոչ եմ անում աջակցել”,-ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ հաշվեհամարը կուղարկենք խմբակցություններին: 

Պետք չէ հույսը դնել եռանախագահների այցերի վրա. ամերիկացի փարձագետ

Լույս է տեսել ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալի “Սեւ այգի. Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջեւ» գրքի ռուսերեն հրատարակությունը: Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Թոմաս դե Վաալը ասել է, որ ԼՂ հարցում այս տարիներին շատ բան է փոխվել, բայց այս գլխավոր կոնֆլիկտում ոչինչ չի փոխվել, շփմփան գծում այն նույն իրավիճակն է, ինչ […]

Շանթի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում /վիդեո/

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող հերթական դատական նիստում պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես   մեղաեկավդրական ճառով:  Պետական մեղադրողը Շանթ Հարությունյանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում: Շահեն Շանթի Հարությունյանի համար պահանջեց  5 տարվա պատիժ: Մնացած ամբաստանյալների համար համապատասխանաբար 4 ից 8 տարի 6 ամիս պատժաչափեր: Մանրամասները` տեսանյութում:

Ինձ լիովին մեղավոր եմ ճանաչում. Շանթի գործը եզրափակիչ փուլում է

”Շանթ Հարությունյան և ընկերներ” քրեական գործով դատավարությունը մտնում է եզրափակիչ փուլ: Այսօր Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող հերթական դատական նիստում պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես է գալու  մեղադրական ճառով: Մինչ մեղադրողի մեղադրական եզրակացության ընթերցումը ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ:  ”Ես առաջադրված մեղադրանքներով ինձ լիովին մեղավոր եմ ճանաչում”,-ասաց Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի […]

Ջուր չի լինի

”Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-22.00կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ”Երեւան Ջուր” ՓԲԸ

Հայրիկյանը աղոթելով կհասնի նախագահական

՛՛Ազգային ինքնորոշում միավորում՛՛ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը երեկվանից հացադուլի մեջ է: Պահանջում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսօր մենկարկելու է հանրահավաք, իսկ ամեն օր ժամը 17-ից 18-ը նա լինելու է նախագահական նստավայրի դիմաց, սպասելով՝ հրաժարականին: Henaran.am-ի հետ զրույցում Հայրիկյանն ասաց, որ չնայած չի հետաքրքրվել, բայց համակիրներ կունենա, որովհտեւ ՛՛օրակարգում ընտրության հարց է՝ քաղաքակիրթ Եվրոպա, […]

Երկարակեցության գաղտնիքը

Ներքաղաքական շրջանակներում շարունակվում են Սյունիքի մարզպետի նոր թեկնածուի նշանակման շուրջ քննարկումները: Այս առնչությամբ ֆեյսբուքյան հանրագրում կարծիք է հայտնել քաղաքագետ, ՛՛Նոր ազատական՛՛ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: Ներկայացնում ենք առանց խմբագրման: Բարդ ժամանակներ ենք ապրում: Հասարակության արժեհամակարգը խաթարված է, գնահատման հին չափանիշները չեն գործում, նորերը չկան: Մաքսային միության ընդդիմախոսներն արդարացիորեն նշում են, թե Սերժ Սարգսյանն իրավունք չուներ […]

Շալանդն անխուսափելի դարձրեց պարտությունը

Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով: Մեր հավաքականը պարտություն կրեց եւ դա օրինաչափ էր, որովհետև ոչ մի նախաձեռնություն չկար առջևի գծում, պաշտպանությունն անհուսալի ու անկազմակերպ էր: Մերոնք բացեցին հաշիվը, սակայն դա ոչ թե թիմային խաղի հետևանք էր, այլ Հենրիխ Մխիթարյանի անհատական վարպետության: Մեր թիմի առաջատարը գեղեցիկ ու ինքնատիպ գոլի հեղինակ դարձավ: Ցավոք, մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի