Սպանության մեջ կասկածվողը դեռ չի հայտնաբերվել
Սեպտեմբերի 23-ին Արարատում կատարված սպանության մեջ կասկածվող Ալեքսանը դեռ չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ վերջինս դանակահարել էր 22-ամյա Խաչիկ Գրիգորյանին, իսկ մյուս ընկերը՝ Տիգրան Արարատի հիվանդանցում է:
Ըստ Արարատում շրջանառվող լուրերի՝ դանակահարության պատճառը եղել է մի աղջիկ, ում սիրել են Խաչիկն ու Ալեքսանը: Ալեքսանին երկու ընկերները որոշում են հորդորել հետ կանգնել այդ աղջկանից, սակայն Ալեքսանը անդրդվելի է մնում: Ընկերներով ծեծում են Ալեքսանին, վերջինս էլ անմիջապես հանում է դանակն ու առաջինը հարվածում Խաչիկի ոտքին: Հարվածը դիպչում է աորտային եւ մինչեւ հիվանդանոց հասցնելը Խաչիկն արյունահոսում է:
Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, վիճաբանող կողմերն ընկերներն են եղել: Մահացած երիտասարդի հարազատները, մեր տեղեկություններով, չեն ուզում բողոքել Ալեքսանի դեմ, սակայն քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով) եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Նախաքննությունը շարունակվում է: