22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հուսով եմ` մինչեւ իմ վախճանն ականատես կլինեմ հայերի եւ թուրքերի հաշտեցմանը. Շառլ Ազնավուր

Հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը  շվեյցարական “RTS” հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որի ընթացքում, պատասխանելով հաղորդավարի հարցին, թե հնարավո՞ր է երբեւէ հաշտեցում տեղի ունենա  հայերի եւ թուրքերի միջեւ, ասել է, որ հարկավոր է դա անել, քանի որ այս երկու ժողովուրդները շատ առումներով նման են իրար: 

“Բացի այդ, ծիծաղելի եմ համարում, որ այսօր մի կողմից ատելություն կա, իսկ մյուս կողմից՝ հիշողության բացակայություն եւ մշտական սուտ”, – ասել է Ազնավուրը` նշելով, որ հուսով է, որ մինչեւ իր վախճանն ականատես կլինի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը: 

Ազնավուրը հիշեցրել է, որ Էրդողանին առաջարկվել է 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան այցելել, սակայն Թուրքիայի նախագահը դեռեւս չի պատասխանել: 

“Իսկ եթե նա գնա, ես էլ նրա հետ կգնամ”,- ասել է Ազնավուրը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ